o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆտորացված ջուրը կարող է մոր արգանդում նվազեցնել երեխայի IQ-ն

22.08.2019 18:56 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ֆտորացված ջուրը կարող է մոր արգանդում նվազեցնել երեխայի IQ-ն

Գիտնականները պարզել են հղիության ընթացքում ֆտորացված ջրի օգտագործման եւ արգանդում երեխայի IQ-ի նվազման հավանականության միջեւ կապը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվում է JAMA Pediatrics ամսագրում:

Սոխի եւ սխտորի գործածումը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Մասնագետները վերլուծել են Կանադայում «Շրջակա միջավայրի քիմիական աղտոտիչների ազդեցությունը մայրերի եւ երեխաների վրա» ծրագրի իրականացման ընթացքում հավաքված տվյալները (Maternal-Infant Research on Environmental Chemicals):

Հղի կանանց եւ նրանց երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքվել է 2008 թվականից եւ ներառել նաեւ սննդակարգի և կրթական մակարդակի վերաբերյալ տվյալներ:

Փորձի մասնակից  կանանց մոտ 40 տոկոսն ապրում էր  ֆտորացված ջրով քաղաքներում, ընդ որում նրանց մեզի մեջ ֆտորիդների միջին մակարդակը  մեկ լիտրում 0,69 մգ էր: Մինչդեռ, նրանց շրջանում, ում բնակության վայրում ջուրը ֆտորացված չէր, այդ ցուցանիշը կազմում էր 0,4 մգ՝ մեկ լիտրում:

Պարզվել է, որ հղի կնոջ մեզի մեջ մեկ լիտրում մեկ միլիգրամով ֆտորիդի մակարդակի բարձրացման դեպքում, նրա որդու IQ-ն նվազել է մոտ 4,5 միավորով: Հատկանշական է, որ աղջիկների դեպքում նմանատիպ կապ չի հայտնաբերվել:

Իսկ հղիության ժամանակ ջրմուղից կանանց օգտագործած ջրի քանակի մասին տվյալների վերլուծության ժամանակ մի փոքր այլ տվյալներ են ստացվել:

Այսպիսով, մեկ լիտրում մեկ միլիգրամով ֆտորիդի կոնցենտրացիայի ավելացումը կապված է եղել  երկու սեռի երեխաների մոտ 3.7 միավորով IQ-ի նվազման հետ:

Գիտնականները խոստովանում են, որ ֆտորացված ջրի անվտնագության ավելի ճշգրիտ  գնահատման համար հետագա հետազոտություններ են  հարկավոր:

Հաշվի առնելով ստացված տվյալների որոշակի հակասականությունը՝ JAMA Pediatrics-ում հոդվածը հրապարակվել է խմբագիր, Վաշինգտոնում Սիեթլի մանկական հիվանդանոցի մանկաբույժ եւ համաճարակաբան Դմիտրի Խրիստակիսի  (Dimitri Christakis)  ծանոթագրությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА