o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա Կրտսեր) տիտղոսը վերադարձրել է. լրատվամիջոց

22.08.2019 19:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա Կրտսեր) տիտղոսը վերադարձրել է. լրատվամիջոց

Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայության Սարատովի վարչությունը վերստին հաստատել է վերականգնողական կենտրոնի հեղինակությունը, որտեղ նախկին «օրենքով գողերը» երկրորդ անգամ են ծնվում:

Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին

Բեսո Կվինիխիձեից հետո, ՈՒԳ-7-ում պատիժ կրողներից այսօր, ինչպես երբևէ իր նվիրական նպատակին ավելի է մոտեցել Սերգեյ Ասատրյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օսետրինա Կրտսեր անունով, փոխանցում է «Փրայմ Կրայմը»:

«Սերգեյն իր անվան համար փոփոխական հաջողությամբ պայքարում է 2013 թվականից, երբ նրան, նրա հորը՝ Էդիկին, Գուրամին և Ռոմա-Քուրդին Մոսկվայում ծեծեցին «Կարդավա-Մզարուելա» մինգրելյան կլանից նրանց հակառակորդները: Նրանցից մեկին՝ Գոգի Պիտերսկուն դրանից կարճ ժամանակ առաջ Սերգեյի և Գուրամի ներկայությամբ իրենց մարդիկ ծեծել էին ոտքերով, որոնցից մեկը՝ Արտեմ Սարատովսկին հետագայում թագադրվել էր»,- նշում է գործակալությունը:

Ասատրյանների վարկածով՝ իսկական գողերն առնչվել են միայն Ռոմայի հետ, իսկ նրանք, որոնք ծեծել են իրենց և Գուրամին, կոնկրետ՝ Գոգի Պիտերսկին, Նիկա Գագրինսկին, Զվիադ Թբիլիսկին և Կոբա Կրասնոդարսկին գողեր չեն:

Արդյունքում՝ 3,5 տարում, ինչ Սերգեյը ճաղերի հետևում է, նրա հոր ընկերները, ներառյալ Շիշկան և Օլեժկա Աշգաբադսկին, երեք անգամ նրան գողական լիազորություններով են օժտել, իսկ նրա հակառակորդները նույնքան անգամ այն հետ են կանչել: Վերջին անգամ Օսետրինա Կրտսերի տիտղոսի վրա վետո է դրվել անցյալ տարվա հունվարին:

Կիրովի հատուկ ռեժիմի «Սև փայտփորիկ» գաղութից Ասատրյանի Բալաշով գալու պահին այնտեղ էր գտնվում նաև «օրենքով գող» Օլեգ Սուխաչը: Հենց նրա կարծիքից էր կախված Օսետրինայի հետագա ճակատագիրը: Հանգամանքների բերումով 2008 թվականին նրանց հարցը միաժամանակ էր որոշվել, և այդ ժամանակից ի վեր նրանք ընկերական հարաբերություններ ունեն:

Գործակալությունը նշում է, թե ակնհայտ է, որ Սերգեյի համար սա նախապես պատրաստված հնարավորություն էր:

«Ասատրյանների նախաձեռնություն չէր կարող հաջողություն ունենալ առանց ուժային հատվածի նրանց հովանավորների գործուն մասնակցության: Եվ, դատելով ամեն ինչից, այդ հաջողակ քրեական-ուժային տանդեմը շուտ չի փլուզվի»,- նշում է «ՓԿ»-ն:

Սկզբում Սուխաչը, որը հիանալի գիտեր, թե ում հետ Օսետրինան կոնֆլիկտ ունի, հրաժարվել էր ողջունել նրան որպես գողի: Նրանց խոսակցությունից հետո հաջորդ օրը Սուխաչը հանդիպել էր Շաքրոյին այն ակնկալիքով, որ նա կպարզաբանի իրավիճակը: Սակայն Շաքրոն, որն այժմ աշխարհի հետ շփվում է քարտուղարի միջոցով, հրաժարվել էր՝ խնդրելով այդ հարցով իրեն չանհանգստացնել:

Ի վերջո, մեկ օր անց Սուխաչը, որը դեռ 15 տարի պետք է ազատազրկված մնա, որքան էլ փորձում էր հեռու մնալ, Սերգեյի բավականին անհամոզիչ փաստարկների ճնշման ներքո և ամենայն հավանականության, վարչակազմի ճնշման տակ, հանձնվել է և սկզբում նրան ողջունել որպես գողի, բանավոր, իսկ հետո հավանություն տվել այդ մասին տեղեկացնել ամբողջ բանտին:

Հաջորդ օրն այն բանից հետո, երբ Ասատարյանը ձեռք էր բերել «անձնագիր», Սուխաչին, որպեսզի չփոխի իր որոշումը և չխանգարի, սկզբում մեկուսացրել էին և երրորդ օրն ուղարկել Կրասնոյարսկ հետևյալ սկզբունքով՝ «Սուխաչն արել է իր գործը, Սուխաչը կարող է գնալ»:

«Մինչ Շաքրոն որոշում է, թե ում կողմից լինի, նա աստիճանաբար կորցնում է իշխանությունը: Եթե Վոսկրեսը, որը մինչև հիմա լռություն էր պահպանում, այդպես էլ չներքաշվի և Սերգեյին հաջողվի հետագայում էլ այդքան համոզիչ մնալ գողի կերպարում, նրա ենթակայության տակ կհայտնվի Վոլգա-Դոնի ավազանի և ՌԴ ամբողջ Հարավի գլխավոր բանտը: Այնուհետ, Դաթո-Կուվալդիի բացակայաության ժամանակ, Սարատովի, ինչպես և Ռոստովի մարզը և Դոնբասը կարող են Ասատրյանների ազդեցության գոտու վերածվել»,- նշում է «Փրայմ Կրայմը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА