o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՍԱ-ի արբանյակը գիշերային երկնքում հազվագյուտ պարուրաձև ամպեր է նկարահանել (լուսանկար)

22.08.2019 20:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱՍԱ-ի արբանյակը գիշերային երկնքում հազվագյուտ պարուրաձև ամպեր է նկարահանել (լուսանկար)

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալույթունը (ՆԱՍԱ) հրապարակել է պարուրաձև ամպերի արտասովոր կազմավորման լուսանկարները, որոնք արբանյակը նկարահանել է Երկիր մոլորակից 824 կիլոմետր բարձրության վրա, գրում է Express-ը:

Այսպես է Տարոն Մարգարյանը շնորհավորել Երևանի տոնը (լուսանկար)

Լուսանկարում պատկերված է անցած ամսվա վերջին Մարոկկոյի ափերին նկարահանված անհավանական տեսարանը։ Ամպերի պարուրաձև «նախշերը» կոչվում են «Ֆոն Կարմանի հորձանուտներ», որոնք անվանվել են այն ֆիզիկոսի պատվին, որն առաջինն է նկարագրել այդ երևույթն առաջացնող գործընթացը, ըստ որի՝ ամպերի տակ գտնվող փոքր կղզիներն առաջացնում են քամու հոսք, որն էլ ստեղծում է պտտահողմի տեսքով «նախշերը»:

Հաղորդվում է, որ պարուրաձև կազմավորումները նկատվել էին նաև ավելի վաղ, սակայն ցերեկային ժամերին:

«Ես չեմ հիշում, որ «Ֆոն Կարմանի հորձանուտները» տեսած լինեմ գիշերային երկնքում, դա հազվադեպ  երևույթ է»,- նշել է Մաքքուորիի համալսարանի պրոֆեսոր Փոլ Բեգգսը:

 nasa-news-Suomi-app-satellite-photo-nighttime-cloud-karman-vortices-space-news

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА