o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Առաջին հերթին հայ ժողովուրդը պիտի ճանաչի իր մշակույթը». Մեկնարկում է «Գութան» փառատոնը (տեսանյութ)

22.08.2019 20:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Առաջին հերթին հայ ժողովուրդը պիտի ճանաչի իր մշակույթը». Մեկնարկում է «Գութան» փառատոնը (տեսանյութ)

Արդեն 6-րդ անգամ Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ) ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունենում «ԳՈՒԹԱՆ» ավանդական երգի-պարի փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտաս վարդապետի 150-ամյակին: Արդեն յուրահատուկ հարթակ դարձած «Գութանում» ներկայացվում է ազգային երգն ու պարը էթնիկ տարբերակով` առանց որեւէ ժամանակակից մշակումների: Այս տարի փառատոնին մասնակցում են ազգային երգ ու պար ներկայացնող լավագույն խմբերը, որոնք կկատարեն ողջ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր եւ պարերյուրաքանչյուր խումբ կներկայանա կոմիտասյան ստեղծագործությամբ, կցուցադրվեն նաեւ Վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր:

Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչև ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը. Կարինե Աճեմյան

Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը փառատոնն իրականացնում է 2014 թվականից, ով այս  կարճ ժամանակաշրջանում հասցրել է փառատոնը դարձնել սիրելի ու սպասելի:

«Գութանի» նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանն ու հավելեց, որ փառատոնն ունի իր հստակ սկզբունքները` ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ` օգտագործելով մեր ազգային նվագարանները` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:

Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ)

Ի դեպ, փառատոնի միջոցով ամեն տարի արխիվացվում է ամենաքիչը 50-60 ավանդական երգեր եւ պարեր, որոնք տեսաձայնագրվում են ամենաբարձր որակով:

«Այս տարվա «Գութանի» ծրագիրը հատկանշական է նրանով, որ նվիրում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակին, եւ դա հենց այնպես հայտարարելով չէ, փառատոնի ողջ ծրագիրը հագեցած է լինելու կոմիտասյան ստեղծագործություններով, նրա ժողովածուներից վերհանած նյութերով: Բոլոր խմբերի առաջ պարտադիր պայման է դրված, կատարել Կոմիտաս վարդապետի մեկական ստեղծագործություն: Նաեւ պետք է լինի հավաքական կատարում ողջ մասնակիցներով, մոտ 500 հոգի, բոլորս միասին երգելու ենք «Հով արեք, սարեր ջան, հով արեք»: «Գութանը» բազմաբովանդակ գործունեություն է ծավալում, օրինակ` համախմբել ավանդական, ազգային երգի, պարի բոլոր խմբերին, հետո` ամենակարեւորը, միասնաբար փորձել մեր ներդրումն ունենալ ազգային մշակույթի պահպանման եւ հանրահռչակման գործում, համատարած դարձնել մշակույթը մեր իսկ ժողովրդի մեջ: Հաճախ եմ լսում, որ ասում են, թե պետք է հայ մշակույթը օտարին հանրահռչակենք, առաջին հերթին հայ երեխան, հայ ժողովուրդը պիտի ճանաչի իր մշակույթը, դրանից հետո ավելի հեշտ կլինի օտարին ճանաչել տալը: Եթե մենք չենք ճանաչում, շրջաններում գործունեություն չենք ծավալում` պահպանելու եւ տարածելու ազգային մշակույթը, որ մեր ժողովրդին իբրեւ կրող տեսնենք, ոչ թե` ունկնդիր, անիմաստ է օտարին սովորեցնելը»,- շեշտեց Ա. Գրիգորյանը:

Թեոդոսիայում մեկնարկեց Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА