o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսիի հետ ոչ մի անգամ չեմ հանդիպել ընթրիքի սեղանի շուրջ, ինչո՞ւ դա չանենք ապագայում.Ռոնալդու

22.08.2019 23:38 ՍՊՈՐՏ
Մեսսիի հետ ոչ մի անգամ չեմ հանդիպել ընթրիքի սեղանի շուրջ, ինչո՞ւ դա չանենք ապագայում.Ռոնալդու

 

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ մրցակցության մասին:

Ռոնալդուն 2 անգամ գերազանցում է Մեսիին Instagram-ի եկամուտով

«Ես շատ եմ հիանում Մեսիի կարիերայով: Նա ավելի վաղ խոստովանել էր, որ ուրախ չէ, որ ես հեռացել եմ Պրեմիերայից, քանի որ նա գնահատում էր մեր մրցակցությունը առաջնությունում:

Դրանք ֆուտբոլային լավ դիմակայություններ են, բայց ոչ միակը սպորտում: Մայքլ Ջորդանը նույնպես մրցակիցներ է ունեցել բասկետբոլում: Այրտոն Սենան ու Ալեն Պրոստը հիանալի հակառակորդներ էին ֆորմուլա 1-ում: Տարբեր սպորտաձևերում առկա մրցակցությունը շատ օգտակար է: Մեսին ինձ դարձնում է ավելի լավ ֆուտբոլիստ, և հակառակը:

Հիանալի պրոֆեսիոնալ հարաբերություններ ունեմ Մեսիի հետ, չէ՞ որ մենք արդեն 15 տարի է, ինչ կիսում ենք նույն պահերը:

Նրա հետ ոչ մի անգամ չեմ հանդիպել ընթրիքի սեղանի շուրջ, ինչո՞ւ դա չանենք ապագայում: Խնդիր չունեմ դրա հետ»,-պորտուգալական TV1-ի հետ զրույցում ասել է Ռոնալդուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА