o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

CNN. ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները

23.08.2019 11:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 CNN. ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրները

Միացյալ Նահանգները պաշտոնապես հրաժարվել է Թուրքիային` Patriot զենիթահրթիռային համալիրներ վաճառելու առաջարկից: Այս մասին հայտարարում է CNN-ը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին:

ԱՄՆ-ն արձագանքել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրին

Նրա խոսքով` ԱՄՆ իշխանությունը թուրքական կողմին զգուշացրել էր, որ իրենց առաջարկը կչեղարկվի, եթե Անկարան ընդունի ռուսական C-400-ի գնման տարբերակը: «Մեր առաջարկը Patrioti վերաբերյալ սպառվել է»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգը գերազանցում է ամերիկյան Patriot-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ էին արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА