o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր տունն այրվում է». Մակրոնը կոչ է արել G7-ի գագաթաժողովին առաջնահերթ քննարկման դնել Ամազոնյան անտառներում բռնկված հրդեհների հարցը

23.08.2019 11:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Մեր տունն այրվում է». Մակրոնը կոչ է արել G7-ի գագաթաժողովին առաջնահերթ քննարկման դնել Ամազոնյան անտառներում բռնկված հրդեհների հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները «միջազգային ճգնաժամ» է անվանել, որը պետք է «Մեծ Յոթնյակի» (G7)՝ օրերս կայանալիք գագաթաժողովի օրակարգում առաջնային քննարկման դրվի:

Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով

«Մեր տունն այրվում է: Ամազոնյան անտառները, որոնք մոլորակի թթվածնի 20%-ն են արտադրում, այրվում են: Դա միջազգային ճգնաժամ է: G7-ի անդամ երկրներ, եկեք առաջնահերթ քննարկենք այդ հարցը»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես մեկնաբանել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվթվ հրդեհները՝ նշելով, որ «խորապես մտահոգված» է դրա առնչությամբ:

«Գլոբալ տաքացման ճգնաժամի կիզակետում մենք չենք կարող թույլ տալ, որ թթվածնի՝ այդքան մեծ աղբյուրը վնասներ կրի: Հարկավոր է պահպանել Ամազոնյան անտառները»,- ասել է նա:

Նշենք, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հաղորդվում է, որ հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Բոլսոնարուն իր հերթին հրդեհների համար մեղադրել է ոչ կառավարական կազմակերպություններին՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չունի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА