o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիայի նախկին թագավորը սրտի վիրահատություն կտանի

23.08.2019 12:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իսպանիայի նախկին թագավորը սրտի վիրահատություն կտանի

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսն օգոստոսի 24-ին սրտի վիրահատություն կտանի, հաղորդում է EFE գործակալությունը: Վիրահատությունը նշանակված է Մադրիդից ոչ հեռու գտնվող հիվանդանոցում: Բժիշկները վիրահատություն կատարելու որոշում են կայացրել ամենամյա բժշկական զննումներից հետո:

Հայտնի է, որ նախկին թագավորը բազմիցս առողջական խնդիրների է բախվել: Անցած տարվա ապրիլին նա աջ ծնկի պոֆեզը փոխելու վիրահատություն էր տարել:

Խուան Կառլոսն այժմ 81 տարեկան է: Մոտ 4 տասնամյակ կառավարելուց հետո 2014թ.-ին նա հրաժարվել էր գահից՝ հօգուտ որդու՝ Ֆիլիպի, սակայն ձևականորեն պահպանել էր թագավորի կարգավիճակը: 2018թ.-ի հուլիսին նա հայտարարել էր, որ հեռանում է հանրային կյանքից և դադարեցնում իր գործունեությունը:

Իր կառավարության ընթացքում Խուան Կառլոսին հաջողվել է նվաճել իսպանացիների սրտերը՝ միավորվելով քաղաքացիների հետ հանուն ժողովրդավարական արժեքների, դառնալով նախարարների ժողովրդավարական կառավարման աջակից և խոչընդոտելով 1981թ.-ի հեղաշրջման փորձը: 

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալի դուստրն ամուսնացավ

 

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА