o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նռան հյութն օգտակար է ներարգանդային զարգացման փուլում երեխայի ուղեղի համար. հետազոտություն

23.08.2019 12:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նռան հյութն օգտակար է ներարգանդային զարգացման փուլում երեխայի ուղեղի համար. հետազոտություն

Գիտնականները եզրակացության են եկել, որ նռան հյութն օգտակար է երեխայի ուղեղի համար ներարգանդային աճի հապաղման ախտորոշման (IUGR) դեպքում:

Համաձայն PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության՝ երեխայի ուղեղի զարգացման վրա դրական ազդեցության համար հղի կանայք պետք է ամեն օր մոտ 240 մլ (8 ունցիա) նռան հյութ խմեն: Մասնագետները դա կապել են նռան մեջ պոլիֆենոլների պարունակությամբ, որոնք կարող են ուղեղը պաշտպանել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումից: Դա հատկապես կարեւոր է IUGR-ով երեխաների համար, քանի որ տվյալ վիճակը կարող է գլխուղեղի վնասվածքի կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների հանգեցնել:

Կանաչ թեյը կարող է օգտակար լինել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում

Մասնագետները չեն բացառում, որ ապագա մայրիկների կողմից նռան հյութի մշտական օգտագործումը երեխաներին կօգնի խուսափել ինվազիվ բուժումից:

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 75 կանանց առողջական վիճակին, որոնց երեխաների մոտ հայտնաբերվել է IUGR հղիության 24-րդ եւ 43-րդ շաբաթների միջեւ: Հետազոտության մասնակիցների մի մասն ամեն օր 8 ունցիա նռան հյութ է օգտագործել, մյոսները՝ նմանատիպ համով պլացեբո:

Արդյունքում հղիության ընթաքում նռան հյութ օգտագործած կականց երեխաների մոտ ուղեղի զարգացման դրական դինամիկա է նկատել: Ստացված տվյալները հաստատելու համար գիտնականները մտադիր են կլինիկական մասշտաբային հետազոտություններ անցկացնել:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА