o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան» (Տեսանյութ)

23.08.2019 21:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան» (Տեսանյութ)

«Թեժ աշնան» մեկնարկը տրվում է Ամուլսարով: Այս հարցում համոզված է ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որն այս օրերին գտնվում է Երեւանում եւ հյուրընկալվել էր «Իրավունք TV»-ի տաղավարում: Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների, նոր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության շուրջ էլ զրուցեցինք նրա հետ:

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ԱՄԲՈՂՋ ՍՏԱԺԸ ՉԷՐ ԴՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՂՈՒՄԱՐԻ»

Պարոն Մարգարյան, գրեթե տարիուկես առաջ, երբ Հայաստանում իշխանափոխություն էր տեղի ունենում, օրակարգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որեւէ հարց չկար: Սակայն իշխանափոխությունից հետո, կարծես թե, կուժն ու կուլան թափվեց հենց նրա գլխին, եւ հենց նա հայտնվեց անազատության մեջ ու արդեն ամիսներ շարունակ գտնվում է կալանքի տակ: Ինչպե՞ս կբացատրեք այս ամենը:

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Ռոբերտ Քոչարյանի հարցը մի քիչ այլ է: Նա միակն է, որից այսօրվա իշխանությունները վտանգ են տեսնում, որ կարող է որպես ընդդիմություն հանդես գալ: Հեղափոխությունից հետո, ինչպես տեսնում եք, ընդդիմադիր դաշտը դատարկված է: Նույն վիճակը Սերժ Սարգսյանի ժամանակ էր տիրում, եւ ես այն ժամանակ էլ, որպես գլխավոր խնդիր, նշում էի, որ ընդդիմություն գոյութուն չունի Հայաստանում: Այսինքն` չկա մեկ լիդեր, որը կարող է, այսպես ասած, ընդդիմությանը հավաքել իր շուրջ եւ մեկ գաղափարի ուղղությամբ ժողովրդին առաջնորդել ու հանգեցնել իշխանափոխության: Ժամանակին, եթե հիշում եք, «թեժ աշուն» էին խոստանում քաղաքական 4 ուժերը` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք հետո տրոհվեցին: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հեռացան, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն էլ արդյունքի չհանգեցին: Այսինքն` չկար մի առաջնորդ, որ կարող էր համախմբել բոլորին: Բայց ինձ թվում է` Ռ. Քոչարյանն իր գործունեությամբ ինչ-որ հեռանկարում կարող է լինել այդ գործիչը, որն իր շուրջ կհավաքի ամենատարբեր գաղափարներով մարդկանց: Օրինակ, հիմա տեսնում ենք, որ Ռ. Քոչարյանին պաշտպանում են հանրապետականները, նաեւ չեն թաքցնում, եւ իրենց համակրանքն են հայտնում ՀՅԴ-ականները, կարծում եմ` նույն մոտեցումը կունենա նաեւ ԲՀԿ-ն, եթե ինչ-որ գործողություններ լինեն, քանի որ նրանք սովոր են անընդհատ փոխվելու: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանն` իր «Երկիր ծիրանի» կուսակցությամբ, որը Սերժ Սարգսյանի խիստ ընդդիմությունն էր, ասում է, որ հանդես է գալու Ռ. Քոչարյանի շահերի պաշտպանի դերում: Այսինքն` ամենատարբեր մարդիկ, որոնք խիստ հակասության մեջ են, Ռ. Քոչարյանի հարցում սկսում են համախմբվել: Սա է գլխավոր պատճառը, որ նրան փակի տակ պահելով` փորձում են կասեցնել այդ գործընթացը եւ թույլ չտալ, որ ինչ-որ բան տեղի ունենա:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

Ըստ Ձեզ` «կոնսենսուս` մինուս մեկ» ձեւաչափն, ինչի մասին նշում էր Ռոբերտ Քոչարյանը, աշնանը կյանքի՞ կկոչվի` անկախ նրանից, նա կլինի ազատության մեջ, թե` ոչ:

Ինձ երբեմն քննադատում են եւ ասում, թե սա հնարավոր չէ, մարդը կալանքի տակ է, տարիների ընթացքում բացասական կարծիք է ձեւավորվել հասարակության մոտ իր նկատմամբ, բայց երկու փաստարկ բերեմ: Առաջինն այն, որ եթե 2018-ի մարտի վերջին Ն. Փաշինյանը հարցազրույց տար եւ ասեր, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տված կլինի, եւ մայիսի 8-ին ինքը կդառնա վարչապետը, բոլորը ձեռ կառնեին, լավագույն դեպքում կասեին` քաղաքական նուրբ հումոր է անում: Բայց տեսանք, թե 15 օր հետո ինչպես տեղի ունեցավ անկարելին, որը որեւիցե մեկը չէր կարող պատկերացնել: Այնպես որ, քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Եվ երկրորդ` եթե Ռ. Քոչարյանը խոսում է թեժ աշնան մասին, ուրեմն` պետք է լուրջ ընդունել: Նա Ն. Փաշինյան չէ, այլ քաղաքական լուրջ անցյալ ունեցող անձնավորություն է, եւ չեմ կարծում, որ նման հայտարարություն կատարելով` իր ամբողջ ստաժը կդներ քաղաքական «ղումարի» եւ կասեր մի բան, որն առնվազն 50 տոկոսով իրականություն դառնալու շանս չունենար: Այդ պատճառով պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկի» գաղափարը, ինչից տեղյակ է իշխանությունը, եւ ինչի համար էլ այս քաղաքական հետապնդումները սկսվել են իր դեմ: Չմոռանանք եւ սորոսական թեւի ազդեցությունը, որը, իմ կարծիքով, չափազանց կարեւոր է: Հիշեք, թավշյա հեղափոխությունները, որոնք տեղի ունեցան հետխորհրդային տարածքում: 2004-ին այն սկսվեց Վրաստանից, հետո տեղի ունեցավ Ուկրաինայում, ապա Ղրղզստանում, իսկ 2008 թվականին բախվեց Ռ. Քոչարյանի ամուր պատին: Այսինքն` առաջին տեղն էր, որտեղ այդ «թավշյա հեղափոխությունների» գործընթացը ձախողվեց:

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆԸ 2008-ԻՆ ԲԱԽՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՐ ՊԱՏՆԵՇԻՆ»

Նկատի ունեք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները սորոսականների ձեռքի գո՞րծն էր:

Այն ինչ-որ գունավոր հեղափոխության մի տեսակ էր, որը պետք է իրականացվեր Հայաստանում: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղզստանում գործընթացները եւս ինչ-որ մի ընտրություններով էր պայմանավորված, որը հանգեցրեց գունավոր հեղափոխության: Նույնը պետք է կատարվեր Հայաստանում 2008-ի մարտի 1-ին, բայց բախվեցին Ռ. Քոչարյանի պատնեշին, եւ նա չթողեց, որ այդ գունավոր հեղափոխությունների շարանը շարունակվի: Կարծում եմ` նրանք սա չեն մարսել, ինչն էլ քինախնդրության պատճառ է դարձել նրա դեմ ու թշնամանք է ստեղծվել: Ընդ որում` այս ամենը միայն Հայաստանով չի սահմանափակվում, որովհետեւ 2008 թվականի մարտի 1-ից հետո` 2009 թվականին նաեւ Իրանում նմանատիպ փորձ կատարվեց: Պատկերացրեք, եթե 2008-ին սորոսականները Հայաստանում հաջողացրած լինեին իշխանությանը տիրանալ եւ իշխանական կառույցներում ամուր հենարան ստեղծել իրենց համար, ապա ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ այդ ժամանակ Իրանի ներքին իրադարձությունների վրա: Կարծում եմ` սրանով ամեն ինչ պարզ է դառնում:

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Ի դեպ, որքանով է այսօր Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ընկալելի հարեւան Իրանի համար:

Սորոսի ազդեցությունը շատ հետաքրքիր ձեւով կապվում է նաեւ Իրան-Հայաստան, նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետ: Հատկանշական է, որ Թրամփի վարչակարգը եւ Իրանի իշխանությունները միակ հարցում, որտեղ նույն դիրքորոշումն ունեն, Սորոսին է վերաբերում: Երկուսն էլ Սորոսի կողմից վտանգ են տեսնում իրենց իշխանության համար: Ակնհայտ է, որ նախորդ ընտրությունների ժամանակ Սորոսն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր դեմոկրատներին, առաջիկա ընտրություններում նույնպես ֆինանսավորելու է նրանց եւ ամեն գնով փորձելու է այնպես անել, որ Թրամփը չվերընտրվի: Սա Թրամփը շատ լավ է գիտակցում, եւ Սորոսին իր թիվ մեկ թշնամիներից մեկն է համարում: Բայց ինչ-որ տեղ կարող է իրավիճակ փոխվել, եւ լինի այնպես, որ այս անգամ Իրանը դառնա այն միակ կետը, որտեղ Սորոսը եւ Թրամփը կհամագործակցեն եւ կգործեն ընդդեմ Իրանի, ինչը մեզ համար էլ կդառնա խիստ վտանգավոր:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութը.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА