o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ՈՐՈՇԻՉ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍ ԴԵՊՔՈՒՄ` ՈՉ»

23.08.2019 22:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ՈՐՈՇԻՉ Է, ԻՍԿ ՄՅՈՒՍ ԴԵՊՔՈՒՄ` ՈՉ»

2014 թվականին, երբ Հայաստանի կառավարությունը թույլ տվեց «Գեոթիմ» ՓԲԸԼիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը` Ամուլսարի հանքավայրի շահագործումը, ամենամեծ աղմուկն այդ կապակցությամբ բարձրացրին այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը: Նա Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները բավականին ակտիվ նաեւ շահարկում էր Թավշյա հեղափոխությունից հետո... Գործը հասավ նրան, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեն մեղադրեց Բնապահպանության նախարարությանը՝ կեղծ եզրակացություններ տալու մեջ, որ հանքավայրի շահագործումը անվնաս է: Հանքավայրը փակվեց, եւ ՀՀ կառավարությունը նոր եզրակացություն պատվիրեց, որի համար համապատասխան կազմակերպությանը վճարվել է 400 հազար ԱՄՆ դոլար: Օրերս եզրակացության պատասխանը ստացվել է, եւ այն եւս դրական է: Ուրեմն` ո՞ւր մնաց պարոն Փաշինյանի թավշյա խոստումները, եւ առհասարակ՝ ինչ ճակատագիր է սպասվում Ամուլսարին, փորձեցինք պարզել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ  խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ, ով նախ ասաց.

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

- Գիտեք, խնդիրը շատ պարզ է` Ջերմուկի բնակիչները դեմ են Ամուլսարի շահագործմանը: Եվ քանի որ մենք գտնում ենք, որ այսուհետ ընթանալու ենք ժողովրդավարացման ուղիով, ուրեմն հենց ժողովուրդը պետք է նման հարցերի շուրջ իր հավաքական կարծիքը հայտնի, եւ այդ կարծիքը պետք է լինի դոմինանտ: Իսկ մենք` պատգամավորներս, ժողովրդի շահը սպասարկելու պատգամ ենք ստացել եւ այժմ էլ դա անում ենքԱյնպես որ, կառավարության տեսակետն առ այն, որ որեւէ ռիսկեր չկան, աբսուրդ է, չկա հանքարդյունաբերություն առանց ռիսկերի: Անգամ ԱՄՆ-ում հանքարդյունաբերողների 75 տոկոսը չեն կատարում իրենց ի սկզբանե ստանձնած պարտավորությունները, որովհետեւ ուղղակի դա շատ ծախսատար է, եւ շահավետ չի լինի այդ բիզնեսը, եթե իրենք ամբողջովին չեզոքացնեն բոլոր ռիսկերը:

Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

- Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը դեմ գնում ժողովրդի կարծիքին:

- Տեսեք, իշխանությունը ձեւավորվեց ժողովրդի կամքով, ժողովրդի ձայների շնորհիվ, ժողովրդի քվեարկության արդյունքում: Հիմա նույն ժողովուրդն իր ձայնն է բարձրացնում Ամուլսարի դեմ: Այսինքն, մի դեպքում ընդունում են, որ ժողովրդի ձայնը որոշիչ է, իսկ մյուս դեպքում` ոչ: Սա ճիշտ չէ, այս տրամաբանությամբ ժողովրդավարություն չեն կառուցում: Եթե ժողովրդի խոսքը ճիշտ է, ուրմեն պետք է ժողովրդի ձայնն էլ միշտ որոշիչ լինի:

«Լիդիանը» խորապես հիասթափված է

- Դե հիմա ասում են, թե ովքեր ընդվզում են Ամուլսարի դեմ, ուրեմն ինչ-ինչ նպատակներ են հետապնդում:

- Իրականության մեջ, իհարկե, կա օբյեկտիվ շահ: Ժողովուրդն իր շահն է հետապնդում, իր զավակաների շահն է սպասարկում: Դա է ժողովրդի միակ ցանկությունը, եւ այսօր պնդել, որ ժողովրդի մի մասը ուզում է, որ հանքը շահագործվի, կարծում եմ, շատ հեշտ է ապացուցել՝ տեղական հանրաքվե անցկացնելով: Եթե Ջերմուկ համայնքում հանրաքվե անցկացնեն (նման իրավունք նախատեսված է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով), ապա կտեսնեն, որ առնվազն 80 տոկոսից ավելին դեմ են հանքի շահագործմանը: Դե եթե դեմ են, մենք էլ ժողովրդավարական երկիր ենք, ինչո՞ւ պետք է ժողովրդի որոշմամբ չառաջնորդվենք:

ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ «ՔԱՎՈՐԸ» ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

- Բայց նման ռեալ հեռանկար տեսնո՞ւմ եք, որ հանրաքվեի միջոցով այդ հարցը լուծվի:

- Տեսեք, իշխանությունները հստակ արձանագրում են, որ իրենք չեն այս խնդիրը ստեղծել, հղում անելով, որ դա իրենք ժառանգություն են ստացել նախորդ իշխանությունից...

- Բայց դա արդարացում չէ:

- Այո, հետեւաբար, եթե մենք գտնում ենք, որ հեղափոխությունը եղավ, որովհետեւ նախորդ իշխանությունը բազմաթիվ սխալ որոշումներ է կայացրել, ուրեմն հիմա պետք է այդ ամենը շտկել: Եթե պետք է մնար նույնը, ուրեմն հեղափոխությունը կարող է կասկածներ առաջացնել՝ նպատակների իմաստով: Հեղափոխությունը արվեց ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակով, հետեւաբար այստեղ որոշողը ժողովրդի հավաքական կամքն է: Եվ ըստ այդմ, եթե դու հակադրվում ես ժողովրդի կարծիքին, ստացվում է, որ նախորդ ռեժիմի բարքերը, որոնք որ ժամանակին քննադատում էին այսօրվա իշխանությունները, շարունակվում են նաեւ այսօր:

«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա Կրտսեր) տիտղոսը վերադարձրել է. լրատվամիջոց

- Եթե ամեն դեպքում լսելի չդառնա ժողովրդի ձայնը, որովհետեւ ակնհայտ է, որ իշխանությունները կարծես թե զիջման չեն գնալու, Դուք, որպես պատգամավոր, ժողովրդի հետ դուրս կգա՞ք փողոց:

- Ես, որպես Վայոց ձորի ներկայացուցիչ, կանգնելու եմ ժողովրդի կողքին: Ինչ որոշում էլ որ կայացնի մեր ժողովուրդը, մինչեւ վերջ ժողովրդի կողքին եմ լինելու:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ԱՅՆՔԱՆ, ՄԻՆՉԵՎ ԱՅԴ ՀԱՆՔԸ ՉՓԱԿՎԻ, ԵՎ «ԼԻԴԻԱՆԸ» ՉՀԵՌԱՆԱ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА