o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տորեսի հրաժեշտի նամակը համաշխարհային ֆուտբոլին

23.08.2019 23:05 ՍՊՈՐՏ
Տորեսի հրաժեշտի նամակը համաշխարհային ֆուտբոլին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսն այսօր ավարտել է իր մարզական կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ նամակ է հղել համաշխարհային ֆուտբոլին:

«Երբ ես հինգ տարեկան է, սկսեցի ֆուտբոլ խաղալ եղբորս հետ: 30 տարի անց ես անցկացնում եմ իմ վերջին հանդիպումը որպես պրոֆեսիոնալ: Այսօր ես հետհայացք եմ գցում ու դժվարանում եմ հավատալ այն ամենին, ինչի միջով անցել եմ: Ինձ շատ հաջողակ եմ զգում, որ կարողացել եմ նվաճել ֆուտբոլի ամենակարևոր և արժեքավոր գավաթները, ելույթներ ունենալ տարբեր բարձրակարգ թիմերում:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ընտրվել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ

Հաջողությունների եմ հասել նաև Իսպանիայի հավաքականի կազմում՝ ունենալով շատ հուզիչ պահեր ու ապրելով երջանկության զգացողություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլին ինձ այսքան երջանիկ դարձնելու համար, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում մոռանալ սպորտի ամենահեղինակավոր մասը, որ այս ամենը դարձնում է այսքան սքանչելի՝ երկրպագուները: Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր թիմերի երկրպագուներին, որտեղ ես խաղացել եմ: Նրանք ինձ սիրել են, ուրախացրել ու հարգել: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցակից թիմերի երկրպագուներին, քանի որ դուք ինձ ավելի լավ ֆուտբոլիստ եք դարձրել:

Հուսով եմ՝ դուք հաճույք եք ստացել իմ խաղից, և ես ինչ-որ կերպ ոգեշնչել եմ ձեզ: Երբեք չդադարեք հետապնդել ձեր երազանքներին, քանի որ դա իսկական հաճույք է: Շնորհակա՛լ եմ, ֆուտբո՛լ»,- գրել է Տորեսը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА