o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ «ՈՒՐԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

23.08.2019 23:03 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ «ՈՒՐԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Օրերս, կապված գեներալ Սեյրան Սարոյանի` վերստին ջրի երես ելնելու հետ, նման հրապարակային խոսակցությունները հայտնվեցին շրջանառության մեջ. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ: Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյը եւ ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կոնեւսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանեւսկոյի ժամանման մասին: Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով եւ միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Ես չեմ ուզում հավատալ դրան. Դավիթ Տոնոյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Կարճ ասած, լրատվամիջոցը Սարոյանին ներկայացնում է որպես «գործ տվող», եւ երեւի այդ «տիտղոսից» խուսափելու համար էր, որ Սարոյանն ասուլիս հրավիրեց՝ իրեն ներկայացնելով «լավ տղու» կերպարով: Բայց ահա մեր աղբյուրները եւս որոշ ակնարկներ անում են նույն վարկածի օգտին: Եթե նկատեցիք, այդ ասուլիսում Սարոյանը փորձում էր իրեն արդարացնել՝ գեներալ Մանվել Գրիգորյանին «երիցս ուրանալու» հարցում: Ավելին, որ մինչեւ իսկ հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ, փորձել նրան համոզել՝ բաց թողնել հիվանդ Մանվելին, եւ Նիկոլն էլ խոստացել է, որ եթե նրա առողջական վիճակը վատթարանա, կվերանայվի կալանքի հարցը: Բայց եթե իրոք Փաշինյանը Սարոյանի հետ նման խոսակցություն է ունեցել, ապա դա բացահայտելով, գեներալը, ըստ էության, հարվածի տակ առավ նաեւ վարչապետին: Բանն այն է, որ դատարանը, եւ ոչ թե վարչապետն է օրենքով որոշում՝ այս մեկին բաց թողնել, մյուսին՝ նստացնել: Ու ի՞նչ, Սարոյանն ուզում է ասել, որ Մանվելի հարցը բացառապես Նիկոլի որոշումի՞ց է կախված...

Տպավորություն է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեմային անդրադարձը Ստյոպա Սաֆարյանի ծննդյան տարեդարձն է...Սաթիկ Սեյրանյան

Բայց սա մի կողմ: Շատ ավելի էական հարց է, թե ինչու հանկարծ Սեյրանը որոշեց խոսել Մանվելի կալանքի եւ այդ հարցով իր ինչ-որ գործողությունների մասին: Նախ ֆիքսենք. ով-ով, բայց Սեյրանը չէ, որ պետք է ուրանար Մանվելին: Թեկուզեւ հաշվի առնելով, որ դեռ պատերազմի ժամանակներից սկսած մինչ ձերբակալվելը Մանվելն ամեն կերպ «տիրություն» էր անում Սեյրանին: Այդ թվում, երբ պատերազմի ժամանակներում մեկ-մեկ Վազգեն Սարգսյանի «աչքից ընկնում էր» (տեսնես պանծալի գեներալը հիշո՞ւմ է Քելբաջարը): Հետագայում էլ, երբ դեռ ծառայության մեջ էին (միգուցե Սարոյանը կպատմի՞, թե իր այդ որ ռազմական հանճարի համար գեներալական ուսադիրներ ստացավ, առավել եւս, որ դա շատ ուշագրավ պատմություն է), ու միաժամանակ, երբ նաեւ բիզնես գործունեություն սկսեց ծավալել: Վերջապես, հանցաշխարհի հետ հարաբերություններում. Մանվելի գործոնը հաշվի առնելով է, որ Սեյրանը այդ ուղղությամբ կարողանում էր «հարց լուծողի» դերում ներկայանալ: Եվ ահա Մանվելին բարեհաջող կերպով «երիցս ուրանալուց» հետո Սեյրանը ստացել է համապատասխան «կարգավիճակ»՝ կորցնելով իր երբեմնի հնարավորությունները, ու նրան արդեն հարցեր են ներկայացնում: Ասում են, հենց դրա համար էր, որ ստիպված վերադարձավ Հայաստան ու, ըստ հիշատակված վարկածի, այսինքն՝ մեծ գումարի հետ կապված Կոնեւսկոյի հետ տհաճ, ավելի ճիշտ՝ վտանգավոր հանդիպման առնչությամբ պաշտպանություն փնտրել Նիկոլի մոտ: Ու ասուլիսում փորձում էր մեղմել Մանվելի նկատմամբ ուրացումը, լավ հասկանալով, որ Նիկոլի պաշտպանությունը հավերժ ու վստահելի չէ:

Ատելության մթնոլորտն արդեն հասել է վտանգավորության աստիճանի. Սաթիկ Սեյրանյան (Տեսանյութ)

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА