o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքերի հետ ախպերություն անող երկրի ձեռնարկությունը՝ բանակում վառելիքի մատակարա՞ր

23.08.2019 23:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Թուրքերի հետ ախպերություն անող երկրի ձեռնարկությունը՝ բանակում վառելիքի մատակարա՞ր

«Բանակում ճաշարանները տրվել են սեփականատերերի: Լավ է, թե՝ վատ, ժամանակը ցույց կտա, չեմ էլ փորձի հիմա գնահատական տալ: Նույնը ասում են նաեւ վառելիքի մասով: Ինձ մի բան է անհանգստացնում: Խնդրում եմ ուշադիր կարդալ, ինչի մասին խոսում եմ պաշտոնապես հաստատված չի, հավաստի աղբյուրից լսելը 100% իրականություն չի կարող համարվել, ասել կուզեմ՝ չբռնեք ու «կատաղեք»: Ասում են՝ վառելիքը Ն զորամասում Ղազախական ինչ-որ ձեռնարկություն է տնօրինելու: Եթե դա ճիշտ է, ապա` այդ ձեռնարկությունը ի պաշտոնե պարտավոր է իմանալ մեր բոլոր շարժերը տվյալ զորամասում, ժամերը, երթուղիները, տեխնիկայի քանակը եւ այլն, եւ այլն, եւ այլն, իսկ թվարկածս եթե ոչ հուժ գաղտնի, ապա համենայնդեպս գաղտնի ինֆորմացի չի՞: Կարելի՞ է ասել, որ թուրքերի հետ անթաքույց ախպերություն անող երկրի ձեռնարկությունը վառելիքի գործը վերցնելով կտիրապետի այդ հույժ գաղտնի ինֆորմացիային», - այսպիսի հարց է բարձրացնում կինոռեժիսոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

Եզրափակելով խոսքը՝ Ա. Զաքարյանը շեշտում է. «Կրկնում եմ՝ ես ՊՆ-ից կամ ՊԲ-ից չեմ ստացել նման ինֆորմացիա, որ ասեմ 100% է, բայց եթե դա ճիշտ է, ապա սթափվեք եւ քանի ուշ չէ եւ ուտելիքի ու վառելիքի տենդերները եւ ընդհանրապես բանակի հետ կապված ցանկացած տենդեր 100% հայկական կամպանիաների պետք է տրվի՝ այն էլ մի լա՜վ ստուգելուց հետո, որ այդ ձեռնարկատերերը վստահելի են նման շատ կարեւոր հարց վստահելու համար: Արտասահմանցի, թեկուզ եւ «բարեկամ» ոչ մի այլազգու չի կարելի նման գործ վստահել: Այդքանը: Այս ամենը կասեմ նաեւ կենդանի եթերով, քանի որ շատերը երկու տողից ավել այսօր չեն կարդում»:

Եկել է ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնորոշվելու պահը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА