o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԻՈԴԵՐՄԻԱՆ ՎԱՐԱԿԻ՞Չ Է

23.08.2019 23:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՊԻՈԴԵՐՄԻԱՆ ՎԱՐԱԿԻ՞Չ Է

- Ի՞նչ է իրենից ներկայացնում պիոդերմիա մաշկային հիվանդությունը: Հիվանդ երեխան վարակի՞չ է:

Հարցին պատասխանում է մաշկաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ.

- Պիոդերմիան մաշկի թարախային բորբոքումն է: Լատիներենից թարգմանաբար նշանակում է. պիո` թարախ, դերմա` մաշկ: Պիոդերմիաները բաժանվում են երկու մեծ խմբերի` ստաֆիլոկոկային եւ ստրեպտոկոկային պիոդերմիաների: Ստաֆիլոկոկային պիոդերմիաները հիմնականում հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ` հազվադեպ: Ստրեպտոկոկային պիոդերմիաները հիմնականում հանդիպում են երեխաների մոտ: Ստրեպտոկոկային եւ ստաֆիլոկոկային պիոդերմիաների տարբեր տեսակներ գոյություն ունեն: Սովորական ստրեպտոդերմիաները կլինիկայում հաճախ են հանդիպում: Սկզբնական շրջանում երեխայի մոտ առաջանում են բշտիկներ. փոքր, միջին չափերի: Ի դեպ, բշտիկները մաշկի մակերեսից բարձր են, չունեն սովորական պզուկի տեսք: Նրանց պարունակությունը լի է շճային զանգվածով, թարախով: Որոշ ժամանակ հետո այդ բշտիկները հասունանում են, պայթում` առաջացնելով կեղեւներ: Ստրեպտոկոկային պիոդերմիաները սուր վարակիչ հիվանդությունների շարքին են պատկանում: Այն շատ արագ է տարածվում դեմքի մաշկից` մարմնի մաշկ: Երեխաներին պարտադիր պետք է մեկուսացնել: Այսինքն` մանկապարտեզ, դպրոց չտանել, որպեսզի նրանք չշփվեն ուրիշ երեխաների հետ, քանի որ այն առարկաները, որոնք հիվանդը ձեռք է տալիս, համարվում են վարակիչ: Մեծ նշանակություն ունի մաշկի հիգիենան, խնամքը: Եթե երեխայի մաշկը միշտ մաքուր, խնամված է, ապա նման խնդիր գրեթե չի կարող առաջանալ տվյալ ընտանիքում: Նման հիվանդությունները զարգանում են նաեւ այն դեպքերում, երբ օրգանիզմը չի ստանում բավարար սնունդ եւ վիտամիններ. օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում: Սովորաբար, տեղային  մշակումներ են արվում` հականեխիչ լուծույթներով: Ճիշտ կազմակերպված խնամքը մեկ շաբաթում տալիս է դրական արդյունքներ

Ընկճախտը գենետիկ կապ ունի 22 այլ հիվանդությունների հետ. հետազոտություն

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА