o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մշակույթը կարծես ավելի է ընդգծվել որպես գլխացավանք»

23.08.2019 23:19 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մշակույթը կարծես ավելի է ընդգծվել որպես գլխացավանք»

Վերջին մեկուկես տարվա ընթացքում մշակույթի ոլորտում տիրող անորոշությունն անհանգստացնում է նաեւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻՆ: Նրա դիտարկմամբ` մշակույթն այսօր բարձիթողի վիճակում է:

«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

 

«ՇԱՏ ԲԱՆԵՐ ՇՈՒՐՋՍ ՏԵՍՆԵԼՈՎ` ԱՆԳԱՄ ԷԼ ԾԻԾԱՂՍ ՉԻ ԳԱԼԻՍ»

- Դժվար է ասել, թե այսօր մշակույթն ինչ վիճակում է գտնվում, բայց որ որոշակի անորոշություն, այնուամենայնիվ, կա, դա հաստատ է: Այն իմաստով, որ հստակեցված չեն այն առաջնահերթությունները, որոնք չէի ասեի, թե նախկինում լիարժեք էին, բայց նախկինում գոնե ինչ-որ հստակություն կար, մենք պատկերացնում էինք, թե ինչ ուղղությամբ պիտի գնանք, կամ ինչը պիտի խրախուսվի... Տվյալ դեպքում մի քիչ բարդ է, լավ չեմ պատկերացնում, թե հիմա այդ դաշտում ինչ է կատարվում: Իմ առաջին տպավորությունն այն է, որ մշակույթի դաշտը շատ բարձիթողի է, այն իմաստով, որ լավ բան արվի, թե` վատ, համարվում է նույն բանը: Այսինքն` ինչ-որ տարանջատող բան, կամ գնահատանք չկա, եւ դա մեծ հաշվով էական էլ չէ: Թերեւս ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ մշակույթը կարծես ավելի է ընդգծվել որպես գլխացավանք, քան` նախկինում էր: Իսկ ընդհանրապես, արդեն սկսել եմ ավելի հանգիստ ու փիլիսոփայորեն մոտենալ ամեն ինչին ու սուր չընկալել, որովհետեւ շատ բաներ շուրջս տեսնելով, անգամ արդեն էլ ծիծաղս չի գալիս:

«Շատ բաներ շուրջս տեսնելով, անգամ արդեն էլ ծիծաղս չի գալիս». Ժիրայր Դադասյան

 

«ԱՅՍ ՏԱՐԻ ԿՐԿԻՆ ՊԱԿԱՍ ԷՐ ՓԱՌԱՏՈՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ»

- Պարոն Դադասյան, մեկ տարվա ընդմիջումից հետո օրերս կայացավ Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը:

- Այո, եւ պիտի ասեմ, որ փառատոնն ինքն արդեն մի մեծ դժվարություն է` սթրես կազմակերպիչների համար, որովհետեւ ամիսների, նույնիսկ տարիների ջանք է պահանջվում աշխատանք տանել պոտենցիալ մասնակիցների, տարբեր կազմակերպությունների հետ, մի տեղ հաջողվում է, մյուսում` չի հաջողվում, եւ անընդհատ այդ պրոցեսը գնալով, ձեռք է բերում սովորական բնույթ, մանավանդ, որ այդ բարդությունները կոմպեսացնում են այն էմոցիաները, որ տալիս է փառատոնն ու փառատոնի հանդիսատեսը: Բայց, ապրի հանդիսատեսը, ճիշտ է, փառատոնի օրերին անձրեւներ չեկան, քանի որ բացօթյա էր, բայց շատ ցուրտ էր, ու հանդիսատեսը մինչեւ վերջ այդ ցրտին նստած, նայում էր ներկայացումները: Հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ այս տարի կրկին պակաս էր փառատոնի ֆինանսավորումը, ու այս տարի ավելի խիստ եղան մրցույթները, ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տենդերների պատճառով արդյուքնում չեղավ այն տեխնիկական պայմանները, որոնք կուզենայինք լիներ:

Խեղաթյուրված ճակատագրերով մարդկանցից մինչեւ օտարացում. Մնջախաղի փառատոնն ընթանում է հագեցած

- Տեխնիկայի խնդիրն ակնհայտ էր փառատոնի ժամանակ, թեպետ մնջախաղի փառատոն էր, սակայն երաժշտության ու ձայնի խնդիր կար:

- Այո, եթե հիշում եք, նախկինում պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում, եւ հետո, փառատոնը ստեղծագործական մի աշխատանք է, որն ունի իր տեխնիկական ու նաեւ  ստեղծագործական բաղադրիչը, եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ բաղադրիչները միասնական գործեն, դրա համար պետք է մենք ընտրենք, թե ինչ տեխնիկական հնարավորություններ պիտի օգտագործենք եւ ում հետ պիտի համագործակցենք: Դա նման է նրան, որ ուզենամ բեմադրություն անեմ եւ մրցույթ հայտարարեմ, թե` ո՞վ ավելի էժանով կգա իմ մոտ դերասան աշխատելու... աբսուրդը կարող է հասնել դրան նույնիսկ:

Ուշաթափություններից մինչեւ «Վայ վայ». Մեկնարկեց Մնջախաղի փառատոնը (Տեսանյութ)

 

«ՔԱՆԻ ՈՐ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԵՐԿՐՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽՎԵՑ...»

- Այսօր արդեն ունենք մշակույթի նոր պատասխանատուներ, հույս ունենա՞նք, որ հաջորդ տարի փառատոնը տեղի կունենա, թե՞...

- Անկեղծ ասած, մեծ ոգեւորությամբ չէի ընդունել փառատոնը ամենամյա անցկացնելու  գաղափարը, որովհետեւ իսկապես բարդ է փոքրիկ թիմով ու քիչ ֆինանսավորմամբ այն իրականացնել: Բայց, քանի որ անցյալ տարի երկրում շատ բան փոխվեց, ոչ միայն մշակույթի պատասխանատուները, ապա համապատասխանաբար այդ խնդիրները ծագեցին: Հիմա, որոշեցինք, որ մնջախաղի փառատոնը կանենք 2 տարին մեկ, ու մենք էլ ժամանակ կունենանք ավելի լավ ծրագրի վրա աշխատելու: Իսկ ինչ վերաբերում է  մշակույթի ոլորտի նոր պատասխանատուներին, ուղղակի երջանիկ եմ, որ Արա Խզմալյանն է մշակույթի նոր պատասխանատուն: Նա ոչ միայն ակտիվորեն ներգրավված է թատրոնի շենքի խնդիրը լուծելու, այլ առհասարակ լավ տիրապետում է մշակութային դաշտին եւ ընդհանրապես այդ դաշտում բոլորի կողմից ընդունված կերպար է` գրագետ, բանիմաց: Ուղղակի կարծում եմ, որ Խզմալյանը այս նոր կառավարության լավագույն նշանակումներից մեկն էր:

Ինչ անակնկալներ է պատրաստել մնջախաղի փառատոնը (+Տեսանյութ)

 

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԸ ՏԱՆԻՔ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԽԿԻՆ ԳՐԱՊԱԼԱՏՈՒՄ

- Պարոն Դադասյան, ի վերջո, Մնջախաղի թատրոնի տանիքի հարցն ի՞նչ լուծում կունենա:

- Սեպտեմբերի երկրորդ կեսին հուսով եմ, որ լավ լուր կունենանք, երբ շինարարը կմտնի մեր թատրոնի տարածք, ու կսկսվի վերակառուցումը: Հույս ունենք, որ բոլոր խոչընդոտները կչեզոքացվեն, եւ արդեն կսկսվի թատրոնի վերակառուցումը: Իսկ թե որքան ժամանակ կտեւի, չեմ կարող ասել, այնուամենայնիվ, մեծ հույսեր ունենք, որ այս տարի սառույցը տեղից կշարժվի:

Ե՞րբ կկայանա մնջախաղի փառատոնը (տեսանյութ)

- Այսինքն, վերակառուցումը կսկսվի այն տարածքում, որտեղ սկզբնականում տրամադրվել էր թատրոնին` Արմեն Ամիրյանի որոշմա՞մբ:

- Այո, նախկին Գրապալատի տարածքում:

- Այդ դեպքում, խնդիրը ո՞րն էր, որ մշակույթի նախկին պատասխանատուները դա համարում էին հուշարձան եւ թատրոնի համար այլ տարածք էին առաջարկում:

- Չեմ կարող ասել, այստեղ մեկ խնդիր չէր, այլ խնդիրներ էին: Նախ, փոխվեցին մշակույթի ոլորտի պատասխանատուները, երկրորդը` նորից վերանայվեց այն հանգամանքը, թե որքանով կարելի է հուշարձան համարվող շենքում որոշակի վերակառուցում անել: Դրանից հետո մենք գնացինք որոշակի կոմպրոմիսների, որպեսզի կարողանանք գտնել օպտիմալ տարբերակ: Արդյունքում` կրկին վերադարձանք մեզ տրամադրված Գրապալատի տարածք: Վստահ եմ` շինարարությունը միեւնույն է, երկար է տեւելու` մեկ տարուց ավելի: Բայց մինչ այդ մենք կհասցնենք ոչ թե մեկ այլ մի քանի պրեմիերաներ անել: Իսկ սեպտեմբերից թատրոնն իր թատերաշրջանը կբացի, իսկ արդեն հոկտեմբերի սկզբներին կներկայանանք առաջնախաղով` «Պիերոյի երազը» ներկայացումով, որի հանձնումն արդեն եղել է: Ի դեպ, ինձ համար այն շատ տարօրինակ ներկայացում է, որովհետեւ ես երբեք նման բեմադրություն չեմ արել, որտեղ հերոսները ժամանակակից կերպարներ են: Ճիշտ է, իրենք երազներ են տեսնում եւ երազներում վեր են ածվում Կոմեդի դել արտեի պերսոնաժների, բայց, այնուամենայնիվ, այդ մոտեցումն ինձ համար անսովոր է, դրա համար մի քիչ երկար ժամանակ պահանջվեց բեմադրության համար, այդ պատճառով որոշեցինք առաջնախաղն անել հոկտեմբերին:

«Որեւէ ստեղծագործող չի կարող լինել իմ ենթական». Արա Խզմալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ի ԴԵՊ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն օգոստոսի 6-ից արդեն հայտարարություն է տարածել Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի համար, որտեղ մասնավորապես նշված է, որ շենքը գտնվում է ք.Երեւան, Գ. Քոչար հասցեում, որը կառուցվել է 1950 թվականին: Մնջախաղի պետական թատրոնի տարածքը գտնվում է շենքի երրորդ հարկում եւ զբաղեցնում է շուրջ 950 քմ տարածք: Գնման առարկայի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 320 քմ մակերեսով թատրոնի դահլիճի եւ հարակից շենքերի հատվածը եւ ամբողջությամբ հիմնանորոգել թատրոնի վարչական մասը` շուրջ 630 քմ մակերեսով:

«Պարոնա՛յք, թատրոնը նույնքան կարեւոր է պետության ու ժողովրդի համար, որքան` բանակը»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА