o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել». Արթուր Թովմասյան

24.08.2019 14:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել». Արթուր Թովմասյան

«Ամուլսարի տարածաշրջան կատարած քո այցից հետո՝ մարդկանց համար ամենակարեւորն այն էր, որ հետեւություն արեցին եւս մեկ անգամ, որ դու ինչ ուզում ես ասես, մեկ է քաղաքական մանիպուլացիայով, քաղաքական պոպուլիզմով, բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել եւ պետություն կառավարել», - դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գրում է ֆեյսբուքյան օգտատեր ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը։ Ինչ ուզում եք ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի, նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավար»։

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Որպես հետգրություն՝ Ա. Թովմասյանը հավելել է. «Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը: Աստված մարդուն 2 ականջ եւ մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА