o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.03.2016 15:12 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Միտինգասեր հասարակությանը զարմանալի նորություն է մատուցել ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. «Մարտի 1-ին հանրահավաք չի լինելու: Ազատության հրապարակում կհավաքվենք ժամը 18:00-ին, կլինի բացման խոսք, որից հետո կմեկնարկի երթը: Ծաղիկներ ենք դնելու Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին` ի հիշատակ մարտի 1-ի զոհերի, եւ այդքանով ավարտելու ենք մեր միջոցառումը»: Եվ ինչ զարմանալի հիմնավորում է բերում այդպիսի շրջադարձին` իբր հիմնականում հաշվի են առել մարտի 1-ի զոհերի հարազատների կարծիքը. «Մենք պարզապես չցանկացանք այդ օրը խառնել մեր քաղաքական ծրագրերի հետ: Մեր քաղաքական ծրագրերը ներկայացնելու համար մենք կարող ենք մեկ այլ օր ընտրել, սակայն մարտի 1-ի օրը չենք ուզում խառնել քաղաքական ծրագրերին»: Զարմանալի է, այդ ինչո՞ւ մարտիմեկյան ողբերգության առաջին եւ հաջորդ տարելիցներին ՀԱԿ-ը բացարձակ բանի տեղ չէր դնում զոհերի հարազատների կարծիքը եւ անցկացնում էր բուռն հակաիշխանական հանրահավաքներ, եւ այդ կարծիքը որոշեց հանկարծ հաշվի առնել ողբերգությունից 8 տարի անց: Թե՞ ՀԱԿ-իստները հասկացել են, որ միեւնույնն է, տպավորիչ քաղաքական ակցիայի համար մարդաքանակ չեն կարող ապահովել, եւ որպեսզի սեփական վարկանիշի մնացորդները ՀԱԿմեջ չանեն, որոշել են սահմանափակվել` միայն ծաղիկ դնելով: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ զարմանալիորեն որոշել է մտնել մի ոլորտ, ուր հաստատ անելիք չունի` ստեղծել Ընտրական օրենսգրքի այլընտրանքային նախագիծ եւ այն ներկայացնել Վենետիկի հանձնաժողով: Եվ ինչ զարմանալի «շուստրիության» է դիմում սույն գրանտասեր-գրանտակերը. «Հարկ եղած դեպքում քաղաքացիական հասարակությունն էլ կարող է ռեսուրս տրամադրել` նախագիծը մշակելու համար, բայց նախագծի իրավական կարգավիճակը կարող են տալ պատգամավորները կամ խմբակցությունները: Այսինքն` այս կերպ նաեւ պետք է կասեցնել մոնոպոլ պրակտիկան` Վենտիկի հանձնաժողով դիմելու»: Այսինքն` առաջարկում է, որ տարատեսակ սաքունցները մշակեն նախագիծը, հետո դեմ տան ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի վերջիններս դա ստորագրեն ու կրեն դրա պատասխանատվությունը: Երեւում է, Սաքունցի մոտ պակասել է գրանտային կաթիկը, որ որոշել է զարմանալիորեն գալ եւ քիթը խոթել Ընտրական օրենսգրքի մեջ: 

Ժողովուրդն ասում է, որ կարմիր կովը կաշին չի փոխի: Սակայն զարմանալիորեն ավելի հավանական է, որ կարմիր կովը կաշին փոխի, քան ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ` իր խասյաթը: Սույն կերպարանքը, որը պառկում է ամենուրեք եւ պառկացույցով նույնիսկ բանտի խցակիցներին պահանջ էր առաջադրել, նոր-նոր բանտից դուրս գալով եւ ահուդողով հայտարարելով, որ մի քանի օրում բանտում իրենից «գաղութի փոշի են սարքել», զարմանալիորեն այս երկուշաբթի պառկեց դատարանի դահլիճում, երբ Շենգավիթի Ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց շարունակել հայտարարության ընթերցումը: Բնականաբար, դատավորի հորդորները չազդեցին Գասպարիի վրա, նախազգուշացումն էլ չազդեց, եւ ի վերջո, կիրառվեց երկրորդ դատական սանկցիան` Գասպարին 6 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Դե ինչ, մնում է զարմանքով արձանագրել, որ այդ կենդանի «պառկած ոստիկանի» համար նույնիսկ կալանավայրը դաս չեղավ, թեեւ նա այնպիսի սրտաճմլիկ ձեւով էր պատմում բանտային «սարսափների» մասին, որ զզվանքից մարդու սիրտ է խառնում: Գրողը տանի, 25 տարի բանտում անցկացրած Նելսոն Մանդելան էլ է հեղափոխական, այս քայլող ծաղրուծանա՞կն էլ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА