o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին

25.08.2019 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական» է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին, գրում է Bloomberg գործակալությունը:

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին 2020թ.-ին G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը:

Նշենք, որ «Մեծ յոթնյակը» տնտեսապես զարգացած երկրների միավորում է, որի կազմի մեջ մտնում են Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվել է «Մեծ ութնյակ»:

2014թ.-ի մարտին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և այդ առնչությամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին խմբի անդամները բացառել էին Ռուսաստանի անդամակցությունը և վերադարձել G7 ձևաչափին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА