o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արվեստի նվիրյալը» տոնում է տարեդարձը. այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

27.08.2019 12:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արվեստի նվիրյալը» տոնում է տարեդարձը. այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

Այսօր Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է։  Մեծ է մաեստրո Օրբելյանի վաստակը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման գործում և անչափ կարևոր փաստ է, որ արդեն երեք տարի Կ Օրբելյանը իր ստեղծագործական հնարավորություններն ու անձնական մեծ կապերը, ֆինանսական միջոցները ծառայեցնում է հայաստանյան օպերային և բալետային արվեստների զարգացմանը։ Իսկապես, անասելի մեծ է այն փոփոխությունը, որն զգացվում է մաեստրոյի շնորհիվ մեր օպերային թատրոնի գործունեության ընթացքում։ Մեծ թվով նոր ներկայացումներ, հյուրախաղեր, հրավիրյալ համաշխարհային արտիստներ։

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

«Opera News» հանդեսը Կոնստանտին Օրբելյանին բնորոշում է իբրև մի դիրիժորի, որի մասին երգիչը կարող է միայն երազել, նկատելով, թե նա վոկալ երկացանկը ուղեկցում է «դաշնակահար-նվագակցողի նրբազգացությամբ»:

«The Audio Critic» հանդեսի կարծիքով «Օրբելյանն աստղ է, նրա նվագախմբի նվագն աչքի է ընկնում արտահայտման ճշգրտությամբ»: Ասվածը կատարելապես վերաբերում է ժամանակակից կամերային և սիմֆոնիկ երաժշտության, ինչպես նաև օպերային երկերի ձայնագրությունների պատկառելի հավաքածուին այնպիսի սքանչելի երգիչների կատարմամբ, որպիսիք են Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Դմիտրի Խվորոստովսկին, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանովսկան. ավելի քան երեք տասնյակ ձայնասկավառակ, որ թողարկել է  «Delos» ամերիկյան ֆիրման: Կոնստանտին Օրբելյանը երեք անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

Ամբողջությամբ դիտե՛ք, «Արվեստի նվիրյալը», Կ. Օրբելյանի մասին պատմող ֆիլմում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА