o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասնավոր TV-ներին օրենքով փաստացի զրկում են հեռուստաեթերից. Մեդիապաշտպան

27.08.2019 17:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԶԱՐԿԵՐԱԿ
Մասնավոր TV-ներին օրենքով փաստացի զրկում են հեռուստաեթերից. Մեդիապաշտպան
Media Advocate/Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, ուր ահազանգում է վարչախմբի` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի միջոցով հեռուստաեթերը փաստացի մոնոպոլիզացնելու վտանգավոր մտադրության մասին.

———————————————————

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

Մի քանի հասարակական կազմակերպություններ Ազգային ժողովին են ներկայացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, որը պարունակում է մի շարք առանցքային հիմնախնդիրներ և այս օրենքի սկզբունքների ընդունումը մեծ սպառնալիք կարող է դառնալ Հայաստանում ազատ խոսքի գոյության ու հեռուստատեսությունների հետագա գործունեության համար։
Նախ և առաջ անհասկանալի է օրենքի մշակման հրատապությունը մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից՝ առանց հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների ներգրավման և հասարակական պահանջի։ Թե հեռուստատեսության սպառողների՝ հեռուստադիտողների, և թե հեռուստատեսային արտադրանքի ստեղծողների համար, երկրի համար այս թեժ շրջանում, երբ իրենց հերթին են սպասում տնտեսական հեղափոխության, հակակոռուպցիոն ռազմավարության և իրավական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթները, անթույատրելի է Ազգային ժողովի ռեսուրսների վատնումը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի վրա, այն դեպքում, երբ նախկինը կարողանում էր ապահովել ոլորտի գործունեությունը։
Նոր օրենքով հանրային մուլտիպլեքսորից օգտվելու իրավունք է տրվում միայն հանրային հեռուստատեսությանը իր 5 ալիքով՝ մասնավոր հեռուստաընկերություններին թողնելով միայն կաբելային ոլորտը և ենթադրական մասնավոր մուլտիպլեքսորներին, որոնք կարող են հիմնադրվել այս օրենքի պահանջներին համաձայն։ Երբ ամբողջ աշխարհում գնում է լրատվամիջոցների ազատականացման գործընթաց, տարակուսելի է հասարակական կազմակերպությունների միտումը՝ անհամադրելի առավելություններ ընձեռել պետական միջոցներով սնվող և պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին։ Այս հանգամանքը ոչ միայն հարցականի տակ կդնի մասնավոր հեռուստաընկերությունների մրցունակությունը, այլև կարող է տանել այս բիզնեսի վերացմանը։ Հանրային մուլտիպլեքսը հաղորդակցության ամենահզոր միջոցն է, որից օգտվում են հեռուստադիտողների 65-70 տոկոսը։
Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորին (մուլտիպլեքսորներին), ապա նրանց գոյությունը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Նախ, այն չափազանց թանկ է, պահանջում է միլիարդների ներդրումներ, և շատ քչերը Հայաստանում կնախաձեռնեն նման ռիսկային բիզնես, և ըստ այդմ, մասնավոր հեռուստաընկերությունների հայտնվելը որևէ մուլտիպլեքսորում կասկածի տակ է։ 
Ավելին, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը դառնում է զուտ բիզնես և տեխնիկական գործունեություն, մինչդեռ նրանց արտոնագիր տրամադրելու իրավասությունը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որը, ըստ նույն օրինագծի՝ կազմավորվում է հայտնի լրագրողներից ու արվեստագետներից, հարգարժան մարդկանցից, ովքեր, սակայն պետք է որ տարտամ պատկերացումներ ունենան բիզնեսից ու տեխնիկական խնդիրներից, որի վերաբերյալ իրենք պետք է որոշումներ կայացնեն։ Այստեղ մեծ է վտանգը, որ ՀՌՀ անդամները որոշումները կկայացնեն ոչ թե իրենց կոմպետենցիայի շրջանակներում, այլ օտար կարծիքների և պետական լծակների ազդեցության տակ։
Օրենքի նախագիծը կազմված է իրավական թույլ լեզվով, անկատար են մի շարք դրույթներ, այդ թվում՝ անցումային դրույթները, որոնք պարզապես խառնաշփոթ կարող են մտցնել հեռուստահաղորդակցության ոլորտում։
Մտահոգիչ է մամուլի ազատությունը սահմանափակող այս օրենքի ներկայացումը այն կազմակերպությունների կողմից, որոնք օտարերկրյա ֆինանսավորմամբ տարիներ շարունակ հայտատարել են, թե զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ։ Չի բացառվում, որ այս օրենքի նախագիծը նույնպես մշակվել է եվրոպական ֆինանսավորմամբ։
Օրենքի այս նախագիծը համարում ենք սկզբունքորեն անընդունելի։ Եթե իրական անհրաժեշտություն կա «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք ընդունելու (իսկ այդ անհրաժեշտությունը դեռ պետք է հիմնավորվի), ապա պահանջում ենք այդ նախագիծը մշակել ոլորտի մասնագետների և շահառուների ներգրավմամբ։
Կոչ ենք անում շահագրգիռ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, միջազգային կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ լրատվություն ստանալու իրենց իրավունքի սահմանափակման այս կոպիտ փորձի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА