o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին

28.08.2019 12:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվողին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կփորձի մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին։ 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար փարիզյան ակումբը կառաջարկի 15 միլիոն եվրո։ Կողմերն արդեն սկսել են բանակցությունները, «Յուվենտուսը» կողմ է տրանսֆերին, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

«Դուք պատմության մեջ մտաք որպես մի ղեկավար ով ցանկանում էր ծնկի բերել հայ եկեղեցականներին»

ՊՍԺ-ն ստիպված է դիմում այս քայլին թիմի հարձակվող, ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ ուրուգվայցի Էդինսոն Կավանիի վնասվածքներից հետո։ Նրանք բաց կթողնեն առնվազն մեկ ամիս։

Մանջուկիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА