o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործադիրը հավանություն տվեց ռազմական դրության ժամանակ առողջապահության միասնական կառավարման համակարգի նախագծին

29.08.2019 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գործադիրը հավանություն տվեց ռազմական դրության ժամանակ առողջապահության միասնական կառավարման համակարգի նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռ¬նությանը, որը մշակվել էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Հիմնավորման մեջ նշվում է, որ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

Նախագծով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ:

Ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА