o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխան Զաքարյանը պարգեւատրել է Կարեն Գիլոյանին եւ Համահայկական խաղերի կամավորներին

29.08.2019 20:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՍՊՈՐՏ
Իշխան Զաքարյանը պարգեւատրել է Կարեն Գիլոյանին եւ Համահայկական խաղերի կամավորներին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը  պարգևատրել է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին, որը 1999 թվականից մինչև այժմ վարում է համահայկական խաղերի մարզական շքերթը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մեդալով պարգևատրված մեկնաբանը խաղերը որակել է հայապահպանության լավագույն միջոց:

«ՀՀ իշխանությունները պարտավոր են վարկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնել».Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Երջանիկ եմ, որ 20 տարի շարունակ արժանանում եմ Համահայկական խաղերի մարզական շքերթը վարելու պատվին: Խաղերի կոմիտեն շատ մեծ գործ է անում, ուրախ եմ, որ կարող եմ իմ լուման ներդնել այս ամենում»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ներկաները վստահեցրել են, որ կշարունակեն գործակցել՝  սպորտի միջոցով միավորելով աշխարհասփյուռ հայությանը:

Իշխան Զաքարյանը  հավաստագրեր և նվերներ է հանձնել նաև Համահայկական 7- րդ ամառային խաղերի կամավորներին:

Նա շնորհավորել է խաղերի փայլուն անցկացման առթիվ և շնորհակալություն հայտնել երիտասարդներին ամբողջ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք ժամանած մասնակիցների հետ լինելու համար:

«Սփյուռքից, Արցախից և Հայաստանի Հանրապետությունից շատ դրական են արձագանքները Համահայկական խաղերի վերաբերյալ: Այդ ամենում կարևոր ներդրում ունեցաք դուք՝ կամավորներդ: Ձեր աշխատանքը շատ բարձր է գնահատվում թե՛ Արցախում, թե՛ այստեղ: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք Համահայկականի շրջանակում և ապագայում նույնպես սիրով կգործակցենք ձեզ հետ»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Կամավորներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել դրսևորվելու հնարավորություն ունենալու համար և նշել, որ պատրաստակամ են հետագայում էլ աշխատել Համահայկական խաղերի կազմակերպիչների հետ:

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА