o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՇՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԿԱ

30.08.2019 10:57 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԽՈՇՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԿԱ

Ամերիկյան HowMuch վարկանիշային գործակալությունը հրապարակել է հետազոտություն, որտեղ ներկայացվել են այն բոլոր երկրները, որոնք համարվում են խոշոր արտահանողներ աշխարհում։ Այդ ցանկից Հայաստանն հանվել է, իսկ Ադրբեջանը՝ կա։ Տվյալները վերաբերում են զուտ ֆիզիկական ապրանքներին եւ ոչ թե ծառայություններին։ Արտահանումը, ըստ վերլուծաբանների, համաշխարհային առեւրի հիմնական ասպեկտն է։ Աշխարհի պետությունները իրենց տնտեսությունները ամրապնդում են իրենց ռեսուրսներն ու ապրանքները վաճառելով։ Եվ այսպես 2018 թվականի համար թիվ մեկ արտահանողը եղել է Չինաստանը։ Նրա արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 2,5 տրիլիոն դոլար։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 1,7 տրիլիոն դոլար ցուցանիշով։ Ի դեպ, թեեւ ԵՄ-ից արտահանվել է 6,5 տրիլիոն դոլարի ապրանք, սակայն որպես առանձին միավոր այն ներառված չէ։ Սրա փոխարեն Գերմանիան երրորդ հորիզոնականում է 1,6 տրիլիոն դոլարով, իսկ ապա գալիս է Ճապոնիան 738 միլիարդ դոլար ցուցանիշով։ Հինգերորդ տեղում Նիդերլանդներն է 723 միլիարդ դոլարով։ Հայաստանն ու Վրաստանը ցանկում չկան որպես խոշոր արտահանողներ, Ադրբեջանի դեպքում արտահանումը կազմում է 22 միլիարդ դոլար։ Ռուսաստանում արտահանումը 444 միլիարդ դոլար է, Բելառուսում՝ 34 միլիարդ, Ղազախստանում՝ 61 միլիարդ, Ուկրաինայում՝ 47 միլիարդ, Թուրքիայում՝ 168 միլիարդ, Թուրքմենստանում՝ 10 միլիարդ, Իրանում՝ 108 միլիարդ, Ուզբեկստանում՝ 11 միլիարդ։

Պեկին․ Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА