o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12 օր է՝ Դիարբեքիրում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ընտրված քաղաքապետի փոխարեն նշանակված պաշտոնակատարի

30.08.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
12 օր է՝ Դիարբեքիրում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ ընտրված քաղաքապետի փոխարեն նշանակված պաշտոնակատարի

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքի ընտրված քաղաքապետ Սելչուք Մըզրաքլըին պաշտոնազուրկ անելու և նրա փոխարեն պաշտոնակատար նշանակելու արդյունքում արդեն 12-րդ օրն է, ինչ ցույցեր են անցկացվում Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնակատարի դեմ, գրում է gazeteduvar.com.tr-ը:

Դիարբեքիրում պայթյուն է գրանցվել. կան զոհեր

Ցույցերին մասնակցում է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Ցույցեր են անցկացվում նաև Վան և Մարդին քաղաքներում, որտեղ նույնպես պաշտոնակատար է նշանակվել՝ ընտրված քաղաքապետերի փոխարեն:

Նախատեսվում է, որ օգոստոսի 31-ին Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն կհանդիպի պաշտոնազուրկ արված Սելչուք Մըզրաքլըի հետ:

Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամն ի հայտ է եկել օգոստոսի 19-ին՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն պաշտոնազուրկ են եղել Դիարբեքիրի քաղաքապետ Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը, որոնք երեքն էլ մեղադրվում են մասնավորապես Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության համար քարոզչություն իրականացնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА