o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

30.08.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար կարող են օգտագործվել հայ մեծերի արձանները: «Ժողովրդիս վարչապետ» անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչի համար օգտագործել: Վկա` բոլոր բարեկիրթ մարդկանց վրդովմունքը հարուցած այն տեսարանն է, թե ինչպես Նիկոլի երեխան սղարանի տեղ է բանեցնում Առնո Բաբաջանյանի արձանը, վարչապետ հայրիկն էլ դա ցուցադրում է ամբողջ աշխարհին: Մինչդեռ ցանկացած հայ ծնող պետք է որ կշտամբեր իր զավակին` մեծաց արձանների նկատմամբ այդպիսի անհարգալից վերաբերմունքի համար...

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԱԽԵՑՆԵԼ, ԲԱՅՑ ԼՐԻՎ ԾԻԾԱՂԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ

Մի հին անեկդոտ կա բթամիտ մանչուկի մասին: Փոքրիկ տղան հոր հետ կանգնած է Սասունցի Դավթի արձանի տակ: «Տղա ջան, լա՞վն է Սասունցի Դավթի արձանը»,- հարցնում է հայրը: «Այո՛, շատ լավն է,- պատասխանում է տղան,- բայց այդ ո՞վ է Սասունցի Դավթի վրա նստած` թուրը ձեռքին»:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Երեւի թե, Նիկոլը հենց իրեն է պատկերացնում Սասունցի Դավթի վրա նստած` թուրը ձեռքին: Այսինքն` արհամարհած ունի մեր սիմվոլների նկատմամբ ցանկացած հարգանք ու պատիվ, բայց փոխարենը իրեն թվում է, թե իր թուրն ամենուրեք կտրում է: «Թուրը կտրելու» վերջին դրսեւորումներից մեկն էլ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն էր: Անշուշտ, Գագիկ Խաչատրյանը շատ հեռու է ամպոտ ոտքերով հրեշտակի կերպարից, սակայն նրան ներկայացված մեղադրանքները նույնքան անապացուցելի են, որքան Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգ տապալող հռչակելը: Բայց Նիկոլին  հերթական շոուն է պետք` «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» եւ այլ սադոմազոխիստական թեմաներով: Մի քանի օր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել, թե նիկոլենք պատրաստվում են ձերբակալել Սերժ Սարգսյանին: Բայց նման է, որ 3-րդ նախագահի ուղղությամբ Նիկոլի թուրը չի կտրում, եւ արդյունքում Սասուն Սորոսիչի գլխավորած ՀՔԾ-ն հերքեց այդ լուրերը: Բայց Նիկոլը տեղը հանեց` Գագիկ Խաչատրյանին ձերբակալելով, թեեւ առանձնապես վաղուց չէր, երբ Գլխավոր դատախազությունը ասում էր, որ ֆինանսների նախկին նախարարի քրեորեն հետապնդելու իրավական հիմքեր չկան: Հետեւաբար` այդպիսի աղմուկով ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը նշանակում է, որ կա՛մ Գլխավոր դատախազությունն անտեղյակ է ԱԱԾ-ում քննվող գործերից, կա՛մ շատ շտապ որոշեցին, որ ժամանակն է ձերբակալել: Ինչպես սիրում էին ասել ԽՍՀՄ-ում` եթե մարդը կա, քրեական հոդված միշտ էլ կգտնվի: Բայց ի՞նչ պետք է ստանա դրանից Նիկոլը: Ժողովուրդը երկու-երեք օր կքննարկի, իսկ հետո կմոռանա, քանզի իրեն ավելի հետաքրքիր է սեփական սառնարանի պարունակությունը, քան Գագիկ Խաչատրյանի առասպելական հարստությունը, որից, միեւնույնն է, շարքային քաղաքացու գրպանում ոչ մի լումա չի ավելանա: Տեսել ենք, չէ՞, թե քանիսին մեծ աղմուկ-աղաղակով անվանեցին թալանչի, ձերբակալեցին, բայց որոշ ժամանակ անց ազատ արձակեցին, սակայն առանց աղմուկ-աղաղակի, սուսուփուս: Ի դեպ, Նիկոլի ծայրահեղ ցածր վարկանիշի վկայություններից մեկն էր նաեւ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ` իր հասցեին շռայլած գովասանքը իր իսկ էջում հրապարակելը: Վարկանիշային այդ ծայրահեղ մերկության վրա հռհռում է ամբողջ հայկական Ֆեյսբուքը... Իսկ դրան գումարվեց նաեւ արդարադատության դեղնակտուց նախարարի ներկայացրած նախագիծը` քրեական ենթամշակույթին պատկանելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Ըստ այդ տխմարագույն նախագծի` եթե դու օրենքով գող ես, կամ ձգտում ես այդ կարգավիճակին, կամ օրենքով գողի շուրջ հավաքված ոչ ֆորմալ խմբավորման մեջ ես, կամ ինչ-որ հարցերով դիմում ես օրենքով գողին, կամ նրա հետ մշտական լավ հարաբերությունների մեջ ես` քեզ կարող են տանել ուղիղ բանտ: Նիկոլն է ասել, որ այդ մարդկանց հարազատ տունը հենց բանտն է: Դա ոչ այլ ինչ է, քան նույն Նիկոլի ու նրա շուրջ հավաքված լակոտապետության մանկապատանեկան վախերի արտացոլումն է: Նման է, որ նրանցից եւ ոչ ոք փողոցի դպրոց չի անցել, այդ` ինքնահաստատման համար շատ կարեւոր տարիքում իրեն տղայի պես չի պահել, եւ հիմա «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի պատրվակով ուզում են հանցագործ հռչակել բոլոր նրանց, ովքեր տղա են: Երեւի, Նիկոլը ցանկություն ունի այդ օրենքով վախեցնել ՀՀ ազգաբնակչության ամբողջ արական սեռին: Բայց վախի փոխարեն ստանում է ծաղր եւ հրապարակային բնորոշումներ հենց այդ ենթամշակույթի բառապաշարի շրջանակներում:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ՄՈՏԱԼՈՒՏ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման մտադրությունից վարչախումբը հետ է քաշվել: Պատանի նախարարը ասում է, որ պարզապես տարբերակ չունեն` մինչեւ տարվա վերջ հասցնելու: Սակայն ոչ թե չեն հասցնում, այլ վախենում են հանրային զայրույթից, քանզի կարելի է պատկերացնել քաղաքացիների արձագանքը այդ բացարձակ սրբապղծությունը պարտադրելու փորձերին: Առավել եւս, որ հիմա «հետաձգելու» համար հարմար պահ է` այդ գարշելի փաստաթղթի մոլի ջատագով, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեղմ ասած, հրաժեշտ տվեց մեր երկրին, իսկ մինչեւ գա հաջորդը, մինչեւ այսկողմ-այնկողմ` գոյանում է պաուզա: Իսկ մի քանի ամիս անց կամ էշը կսատկի, կամ իշատերը: Սակայն թեեւ արտաքին ճնշումը այդ ուղղությամբ թուլացավ, փոխարենը ավելանում է գրանտակեր սորոսականների կողմից գործադրվող ճնշումը: Չէ՞ որ նրանք արդեն մեծ ախորժակ ունեին, որ Ստամբուլյան կոնվենցիայի տակ ապաստարաններ սարքելու հսկայական դրամաշնորհներ կգան, եւ մտովի արդեն պատկերացնում էին, թե ինչ փողեր կդնեն գրպանը այդ կոնվենցիայի կիրառման արդյունքում ընտանիքներից խլված երեխաների վաճառքի շնորհիվ: Եվ այդ ամենը հանկարծ փլվում է, քանզի ձեւակերպումը` «միգուցե մյուս տարի», ըստ ամենայնի, նշանակելու է երբեք: Չէ՞ որ Նիկոլի իշխանությունը անխուսափելիորեն փլվելու է, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն չի կամենա իր մեկնարկը  կեղտոտել այդպիսի պիղծ փաստաթղթով:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Իսկ հիմա դիտարկենք թերեւս գլխավոր երեք սցենարները:

ՍՑԵՆԱՐ 1. Նիկոլն իշխանազրկվում է հուժկու փողոցայյին հուզումների արդյունքում: Այդ հարցում, իհարկե, առաջին հերթին տալիս են Ռոբերտ Քոչարյանի անունը, սակայն առավել քան պակաս ակտիվությամբ, առավել թաքուն կամ բացահայտ փողոցը «թեժացնելուն» նպաստում են բոլոր նրանք, ովքեր «թավշյա» իշխանության մեջ չեն: Այդ սցենարի արդյունքում, իհարկե, եւ «թավշյա» խորհրդարանը երկար կյանք չի ունենա, քանզի գազազած քաղաքացիները հիմա ավելի շատ են ատում այդ անգործունակ ԱԺ-ն, քան ժամանակին արմատական ընդդիմությունն ատում էր ՀՀԿ-ին: Եվ «թավշիստ» պատգամավորների հեռացումը դժվար թե թավշյա մեթոդներով լինի...

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

ՍՑԵՆԱՐ 2. Նիկոլին գահընկեց է անում խորհրդարանը: ՔՊCC-ի ներսում գնալով էլ ավելի է խորանում պառակտումը, եւ Նիկոլին հավատարիմ մնացած պատգամավորների քանակն օրըստօրե կրճատվում է: Այդտեղ արդեն ակնկալելի է բոլորի միավորում` անկախ գաղափարախոսություններից, ընդամենը դա կարող է տեղի ունենալ, երբ կլրանա թավշյա խորհրդարանի կողմից Նիկոլին վարչապետ նշանակելու մեկ տարին: Այնպես որ, Նիկոլն իր թիմով հանդերձ պետք է շատ երկյուղի փետրվար ամսից, քանզի այդ ամիսը կարող է դառնալ սեփական թիմի դավաճանության խորհրդանիշ...

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՍՑԵՆԱՐ 3. Առանց աղմուկի արտաքին խաղացողների պայմանավորվածության արդյունքում եւ նրանց ճնշման ներքո փաստացի իշխանությունը փոխանցվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Չէ՞ որ, ըստ Սահմանադրության, նա պետության գլուխն է, եւ երեւի թե իզուր չէր Լոնդոնի կողմից միսթր Ալան Անդրանիկ Գոգբաշյանին մեր երկիր որպես դեսպան գործուղելը: Համ էլ, ամենեւին պարտադիր չէ, որ այդ սցենարի շրջանակներում հենց Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցնի` երկրորդ սցենարի որոշակի տարրերի ներգրավումով չպետք է բացառել եւ երկրի նախագահ փոխելը:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ 5 ՊԱԿԱՍ

Այնպես որ, երբ ասվում է, որ Նիկոլի օրերը հաշված են, դա բավականին առաձգական է` կախված սցենարից: Բայց գրեթե զրո է հավանականությունը, որ այս ապաշնորհ եւ պետականաքանդ խունտան պաշտոնավարի մինչեւ հինգ տարվա ժամկետի լրացումը` ինչքան էլ Սաֆարյան Ստյոպիկի պես ոչնչությունները հոխորտան, որ զենքով կպաշտպանեն թավշյա վարչախմբին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА