o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն է ընկել». Կարեն Ճշմարիտյան

30.08.2019 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն է ընկել». Կարեն Ճշմարիտյան

«Ժողովրդավարությունից զատ» վերնագրով ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ եւ մի շարք հարցեր բարձրացրել, որում մասնավորապես ասված է. «Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում: Մի՞թե ոչ մի նոր` այլ բան այլեւս հնարավոր չէ մտածել, հիմնավորել եւ առաջարկել աշխարհին: Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել: Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական (համենայնդեպս` նախկինում աշխարհում ընկալված) ժողովրդավարությունն այլեւս մնացել է խորը անցյալում: Մի՞թե պարզ չէ, որ` ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց, այլեւս` զուտ տեղեկատվական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) արդյունք է` ճշմարտությունից եւ իրականությունից շեղված ու կտրված, հանրությանը «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», եւ այնտեղ պահելու արդյունավետ եղանակ, դրանից բխող հետեւանքներով: Մի՞թե պարզ չէ, որ` մի քանի տասնյակ, կամ` հարյուրավոր միլլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում (ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է) իրական ժողովրդավարության պայմաններում, անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների եւ նույնիսկ` մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունըՄի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարեւորագույն եւ որոշիչ հնարավորությունից` արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից: Հարյուր տարուց ավելի է` սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում` դիկտատուրա եւ ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում` միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում` այլասերվածություն եւ քաոս, եւ այլն, եւ այլն»:

Ամուլսարի հարցով վարչապետի անհաջող ու անիմաստ հայտարարությունը բավարար է, որ «Լիդիանը» հաղթի ՀՀ-ի դեմ ցանկացած միջազգային դատավարություն․ Ա․Ղազինյան

Կ. Ճշմարիտյանի գնահատմամբ՝ ամբողջ մարդկությունը կարծես «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել. «Քաղաքագետներ ջան, մի նոր բան մտածեք... Դիմեք մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք արեք, բայց մի նոր բան մտածեք: Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես` իրավագիտությունը, պատմագիտությունը, ինչ որ մասով, նույնիսկ տնտեսագիտությունը` այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»: Մի բան արեք... Մի շատ ընդհանրական դիտարկում, զուտ մասնագիտական տեսանկյունից. համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ եւ ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց` իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե` բռնապետ-միապետ, կամ` դրա պես մի բան: Բռնապետներն էլ են երբեմն կարճատեւ հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած` պատերազմները` մեծամասամբ, ի վերջո տանուլ են տվել: Անարխայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ կարծես չկա: Մի բան մտածեք, հարգելի քաղաքագետներ, թե չէ` նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի` «թաղելու են» ռացիոնալի եւ իռացիոնալի, մատերիայի ու իդեայի, եւ մնացած իրար հակասող տեսությունների մեջ»:

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА