o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.08.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բավականին մեծ աղմուկ է բարձրացել կառավարությունում քրեական ենթամշակույթ կոչեցյալը քրեորեն պատժելի դարձնելու նախագծի մասին: «Նախագծի փաթեթով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար»,- ասել է նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ: Պատկերացնո՞ւմ եք, դա այնքան զարմանալի է, որ այդ մառազմը պարզապես չի կարելի լրջորեն քննարկել: Թերեւս դրա հեղինակները եւ դրան զորակցող «ժողվարչապետը» լրջագույն հոգեբանական պրոբլեմներ ունեն, եւ վրեժխնդիր են լինում սեփական անհաջողակության համար: Քանզի նույն հաջողությամբ կարելի է քրեորեն հետապնդել, ասենք սեւ կամ կարմիր հագուստ սիրողներին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ինքը` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ապշեցուցիչ բաներ է ասել ելույթ ունենալով ԱԳՆ-ում. «Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ մեր խնդիրն է` աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա: Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից եւ բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում` ամենօրյա կենցաղից մինչեւ արտաքին քաղաքականություն, ինչին, անկեղծ ասած, մի քանի անգամ ականատես եմ եղել վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո` պաշտոնական կամ աշխատանքային մի քանի այցերի ընթացքում»: Նախ` զարմանալի է, թե ինչպես է պատրաստվում Նիկոլը աշխարհին վաճառել այն ժողովրդավարությունը, որը մշտապես հենց ինքն է դնում հարցականի տակ: Եվ երկրորդը` այդ ի՞նչ «փոքր ազգի» բարդույթ է մոգոնել Նիկոլը: Դուք պատկերացնո՞ւմ եք որեւէ` հոգեպես հավասարակշիռ հայի, ով հայ ազգը փոքր ազգ է համարում: Երեւի թե Նիկոլը, մշտապես ունենալով պուճուր մարդու բարդույթ, դա փորձում է վերագրել ամբողջ ազգին:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ դո՛ւ Բրուտոս, ավելի ճիշտ` ԼԵՎՈՆ: Ինչքան է զարմանալի լինի, բայց ԼՏՊ-ի ՀԱԿ-ը հատուկ հայտարարությամբ հարվածեց Նիկոլին Ամուլսարի հարցով, մասնավորապես. «Նախեւառաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում  «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջեւ: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ  պայմանագիրը կարգավորում է պետության  սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետեւաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում եւ պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն»: Դե ինչ ասես, կամաց-կամաց գաղափարական հայրիկը հրաժարվում է իր ապաշնորհ հոգեզավակից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА