o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Ղարիբյանն ամառն ամփոփել է թաց ֆոտոշարքով

30.08.2019 21:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Ղարիբյանն ամառն ամփոփել է թաց ֆոտոշարքով

Ամառային արձակուրդները ավարտվեցին, եւ այժմ նոր ուժերով շատերը կգնան աշխատանքի կամ իրենց ուսումնական հաստատություններ: Իհարկե, հենց սեպտեմբերի սկզբին, հանդիպելով գործընկերներին, դասընկերներին կամ կուրսընկերներին, առաջին հարցը միմյանց պետք է լինի, թե որտեղ են հանգստացել: Իսկ մոդել, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ ամառն ամփոփել է ոչ թե շարադրությամբ, այլ թաց ֆոտոշարքով՝ հանրության դատին ներկայացնելով արձակուրդային շրջանի լավագույն լուսանկարները՝ արված տարբեր լողավազաններում եւ հանգստի վայրերում:

​​​​​​​«Կյանք ու կռիվ» «Մարսկոյ ուզելում». Ալեքսանդր Սարգսյանը հաղթահարեց նախընտրական փուլը (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ Դ. Ղարիբյանը մասնակցել է հեռուստատեսային շոու ծրագրերի, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում եւ հեռուստասերիալներում, ինչպես նաեւ վարել է մի շարք բարեգործական համերգներ, մասնավորապես՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում եւ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմահարթակում։ 2009 թ. դեկտեմբերին մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթ փառատոնին։ Այնուհետեւ 2011 թ. Իսպանիայում մասնակցել է «Լավագույն կին եւ տղամարդ մոդել եւ Կոստա Բլանկա նորաձեւության շաբաթ» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը: Հանդես է եկել նաեւ որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող: 2013 թ. սեպտեմբերի 3-ից ձեւակերպված է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում «Կերպարվեստ, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ։ 2014 թվականին ճանաչվել է հաղթող՝ Mister Fashion Beauty Universal մոդելային մրցույթում, որտեղ մասկացում էին 111 երկրների ներկայացուցիչներ: 2016 թվականին հրավիրվել է Ռումինիա՝ Top International Model of the World միջազգային մոդելային մրցույթի մասնակից մոելների հետ անցկացնելու վարպետաց դասեր catwalk-ի եւ ֆոտոսեսիաների ժամանակ`ազգային տարազի ճիշտ հոգեկերտվածքի ներկայացման տեխնիկային տիրապետելու հմտությունների վերաբերյալ: Իսկ 2017-ին՝ նույն մրցույթում հանդես է եկել բացառիկ նկարահանումներով, որը լայն տարածում է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА