o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՊԱՊՈՒԱՍՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՒՄ

30.08.2019 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՊԱՊՈՒԱՍՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Ամուլսարի հետ կապված պատմությունը հերթական անգամ օրակարգ է բերում այս կարեւորագույնհարցը. իրականում որքա՞ն ոսկի է արդյունահանվում Հայաստանում, եւ դրա ո՞ր մասն է պետությունըստանում որպես եկամուտ: Բայց ահա, հերթական անգամ մեր որոնումները փակուղու հասան: Կարճասած, Հայաստանում ոսկու (եւ ոչ միայն) արդյունահանման ծավալները եղել եւ մնում են յոթ փակի տակպահվող գաղտնիք: Թե ինչու, կարելի է ենթադրել:

«Ռուս զինվորականները կարող են հայտնվել Ստեփանակերտում` Բաքվի եւ Երևանի համաձայնությամբ». Ստանիսլավ Տարասով.

Հաջողվեց միայն գտնել ժամանակի ընթացքում լրատվական դաշտսողոսկած կցկտուր տվյալներ: Օրինակ` 2014թ. հրապարակումներից մեկը, վկայակոչելով վիճակագրությանը, նմանտվյալներ է ներկայացնում. «Եթե 2008-2009 թվականներինՀայաստանում տարեկան արդյունահանվել էհամապատասխանաբար 720  եւ 499 կիլոգրամ ոսկի, ապահաջորդ տարիներին այդ թիվը զգալի ավելացավ: 2010-ինարդյունահանման ծավալը Հայաստանում կազմում էր 1 946, 2011 թվականին` 2 736, 2012 թվականին` 2 896 կիլոգրամ: 2013 թվականին աճի միտումը շարունակվեց, եւ տարին ամփոփվեց  3 473 կիլոգրամ արդյունահանման ծավալով»:

Իսկ ահա հայաստանյան խոշորագույն՝ Սոթքի հանքավայրըշահագործող «GeoProMining» ընկերության նախագահ ՌոմանԽուդոլին 2017թ. կեսերին տված ասուլիսում նմանտեղեկատվություն տրամադրեց. տվյալ տարվա նպատակային ցուցանիշը կազմում է 3.8 տոննա, մինչդեռ2008-ին արտադրությունը կազմել է ընդամենը 136 կգ: Հեռանկարում նախատեսվում է ցուցանիշը հասեցնել 5-5.5 տոննայի՝ ոսկու 130 տոննա պաշարների պարագայում: «GeoProMining»-ը, հասկանալի է, առաջատարն է, մյուսների մոտ նման ցուցանիշներ չեն կարող լինել: Բայց չմոռանանք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում ներկայումս ունենք հաստատված պաշարներով 43 մետաղական հանքավայր, որոնցից 24-ըոսկի եւ ոսկի-բազմամետաղային է: Նրանցից յուրաքանչյուրը պաշարներով եւ արդյունահանումով զիջում էՍոթքին, բայց հանրագումարում՝ 23-ից հաստատ ավելի շատ ոսկի կհանեն, քան Սոթքից: Իհարկե, ներկայացված այս բոլոր թվերին էլ պետք է մեծ վերապահումով մոտենալ: Սակայն դրանք թույլ տալիս են՝գոնե մոտավոր պատկերացում կազմել, թե մեր երկրի ընդերքից տարեկան ինչ կարգի ոսկի է հանվում, եւորքանով են արդյունահանման տեմպերն ավելացել: Եթե սրանց գումարվի նաեւ Ամուլսարը, ապա դժվար չէպատկերացնել, որ առանց չափազանցության, կհայտնվենք 17-18-րդ դարերի տարաբնույթ պապուասականցեղերի հետ մի շարքում, որոնց գաղութարարները նույնքան բարեհաջող թալանում էին՝ ցեղապետերին մեկ-երկու զանգուլակ նվիրելով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА