o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել». Արա Գևորգյանը կնշի ստեղծագործական ուղու 40 տարին

31.08.2019 00:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել». Արա Գևորգյանը կնշի ստեղծագործական ուղու 40 տարին

18 տարի դադարից հետո, սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ վաստակավոր արտիստ   Արա Գևորգյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ ելույթ կունենան   «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգով:   

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

Տարին նաև հոբելյանական է. լրանում է Արա Գևորգյանի ստեղծագործական  բազմաբովանդակալի ուղղու  40  տարին:

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորում է  Արա Գևորգյանը։

Համերգին կմասնակցեն նաև   Մուրադ Հակոբյանի «Սարդարապատ» պարարվեստի դպրոց-ստուդիա,  <<Milen show-ballet dance school>>,  հատուկ հյուր`Rony Barrak և այլ անվանի հյուրեր:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ողջ հասույթը տրամադրվելու է   «Ժպիտների քաղաք»  հիմնադրամին, որը աջակցում  է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА