o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արիէլա » սպա կենտրոնի մերսողները կմասնակցեն Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը

31.08.2019 12:01 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Արիէլա » սպա կենտրոնի մերսողները կմասնակցեն Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը

Օրեր առաջ  Հայաստանում առաջին անգամ կայացել է  Մերսման բաց առաջնություն: Առաջնությունը տեղի է ունեցել  ՀՀ ԱՆ  Կուրորտաբանութան և ֆիզիկական առողջության  գիտահետազոտական ինստիտուտի նիստերի  դահլիճում:

Ոտքերի ոսկորների գերաճը միանգամից վերանում է․ Մեր տատիկները իմացել են այս գաղտնի մերսման մեթոդի մասին

Առաջնությանը կարող էին մասնակցել դիպլոմավորված մասնագետները (կոսմետոլոգներ, մերսողներ, կինեզոլոգներ, ֆիզիոթերապևտներ, ռեաբիլիտոլոգներ)՝առնվազն մեկ տարվա փորձ:

Մրցույթին մասնակցելու համար դիմողերի թիվը հասել է 80-ի, սակայն ընդամենը 8 մասնակից է համապատասխանել մրցույթի  կանոններին:

Մասնակիցների թվում էին նաև «Արիէլա » սպա կենտրոնի մերսող մասնագետները.

Կարինե Խաչատրյանը ՝5 տարվա աշխատանքային փորձով

Քրիտինա Համբարձումյանը՝ 1 տարվա աշխատանքային փորձով

Քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երրորդ պացիենտը գաղտնի բուժվում է խոտաբույսերով. հետազոտություն

Լևոն Գասպարյանը՝11 տարվա աշխատանքային փորձով

Առաջնությունը տեղի է ունեցել    երկու փուլով.

1.Դեմքի մերսում (տևողությունը 20 րոպե):

2. Մարմնի մերսում (ազատ տեխնիկա, 30 րոպե):

«Արիէլա» սպա կենտրոնի մերսողներից  Քրիստինա Համբարձումյանը մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց, իսկ Լևոն Գասպարյանը՝ երրորդ: Նրանք պարգևատրվեցին Հայաստանի «ՈՍԿԵ ՁԵՌՔԵՐ» 2019 պատվոգրով«Ժյուրիի համակրանք» պատվոգրով և հանարավորություն ստացան մասնակցելու 10.09.2019թ. Մոլդովայում կայանալիք Եվրոպայի և Ասիայի մերսման երրորդ բաց առաջնությանը::

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատունը նոր տնօրեն ունի

Առաջին տեղ զբաղեցրած  մասնակիցը՝ Ռաֆայել Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում  նշեց, որ չէր սպասում հաղթանակի:

«Շնորհակալ եմ կազմակերպիչներին: Մրցակիցները շատ ուժեղ էին: Մրցակից էի տեսնում Լևոն Գասպարյանին և Քրսիտինա  Համբարձումյանին»,-ասաց նա:

Ժյուրիի անդամները ևս փաստեցին Քրիստինա Համբարձումյանի պրոֆեսիոնալիզմի մասին:

«Քրիստինայի պլաստիկան, կեցվածքը շատ լավն էր և ընտրած մերսաման տեսակին համապատասխանում էր:Գրագետ աշխատանք ցույց տվեց: Հայկի և Լևոնի տեխնիկան շատ նման էր: Գուցե  Լևոնը մերսման այլ տեսակ ընտրեր, կարողանար ավելի  շատ առավելություներ ցույց տալ: Մեզ համար դժվար էր ընտրություն կատարել նրանց միջև»,-ասաց Նաիրա Ապրեսյանը:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչների 90 տոկոսից ավելին աղտոտված օդ է շնչում. ՄԱԿ

«Արիէլա » սպա կենտրոնը   շուկա  է մուտք գործել 2013թ-ից և դարձել  առաջինն ու միակն  իր տեսակի մեջ որպես ընտանեկան հանգստի կենտրոն: Ընդամենը մեկ տարվա ընթացքում կենտրոնը կարողացել է  կոտրել շոքեբաղնիքի և ռուսական բաղնիքի մասին ստեղծված կարծրատիպերը:  Կենտրոնը գտնվում է  Հին Երևանցի, 47ա  հասցեում, որտեղ գործում է.

Ռուսական բաղնիք՝ ավելների ամենամեծ տեսականիով (դուբ, լորենի, էվկալիպտ, արոսենի, կեչի,եղևնի)

Ընտանեկան շոգեբաղնիք (կարող են հաճախել նաև երեխաները)

Ամերիկացիների մեկ երրորդն իրեն ֆլեքսիտարիայի կողմնակից է համարում

Մասնագիտացված  մերսումներ (դասական, խորը մկանային, շոկոլադե, ռելաքս, փրփուրով, տաք քարերով, մանկականսպորտային, հակացելյուլիտային, բամբուկով այլն)

 ««Արիէլա»-ն ընտանեկան  սպա կենտրոն է, որտեղ  կարող եք անցկացնել անմոռանալի ժամանց ընտանիքի (նաև երեխաներ) կամ ընկերների հետ, կտրվել քաղաքի աղմուկից և մոռանալ հոգսերի, լարվածության, գերհոգնածության, վատ տրամադրության մասին: Մեր կենտրոնում մասնագետների պրոֆեսիոնալիզմը բարձր մակարդակի վրա  է,կենտրոնում ջերմ ու ընտանեկան մթնոլորտ է տիրում»,- ասաց կենտրոնի տնօրեն Լևոն Գասպարյանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի անձնակազմը պահանջում է դադարեցնել կենտրոնի դեմ նախարարության արշավը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА