o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի՝ Nouvelle d'Arménie ամսագրին տված մի հարցազրույցի մասին. Մարգարիտ Եսայան

01.09.2019 13:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլի՝ Nouvelle d'Arménie ամսագրին տված մի հարցազրույցի մասին. Մարգարիտ Եսայան

Նախկին պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը երեք կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն». Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ է անում

– Ինչեւէ, մի քանի նկատառում պիտի հայտնեմ։ Նախ, Արցախին վերաբերող հարցին ի պատասխան ասում է, թե քանի որ Արցախի իշխանությունը աշխատել է նախկինների հետ, այսօր կա կաշկանդվածություն, եւ 2020-ի ընտրությունից հետո դա կվերանա։ Այսքան բա՞ց ես ասում, շատ լավ, դե, ես եւս բաց հարցնեմ՝ իսկ ո՞վ քեզ ասաց, թե Արցախում ձեւավորվելիք նոր իշխանությունը քո դուդուկի տակ կպարի, եթե այդպես ես մտածում, մոլորության մեջ ես, ուրեմն, դու արցախցուն եւ Արցախը չես ճանաչում, այո, չես ճանաչում։ Եվ, որքան էլ սորոսական կամ՝ այլական Դենիին բյուջեից փող տաս/ինչը ես համարում եմ կաշառք պետական մակարդակով , հարկատուների փողերից/, ու գործուղես Արցախ, չի ստացվելու ոչ քո պլան ա-ն, ոչ էլ պլան բ-ն, նույն պատճառով՝ արցախցին շատ ամուր է եւ , ի տարբերություն քեզ ու արբանյակներիդ, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եւ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունեցել, պահպանել , գնահատել, փայփայել է դարերի մեջ եւ արժանապատիվ է ապրել ու պահպանել իր հող-հայրենին՝ թշնամիներով շրջապատված։ 
Հաջորդը՝ ասում ես տնտեսությունը դարձել է ներառական, հետո բացատրում ես՝ հիմա ով կուզի կզբաղվի ձեռներեցությամբ։ Դե, գիտես, ինչ կա, պարզ մի բան ասեմ՝ Վիճակագրական վարչությանը, կամ քո կառավարության նազիր-վեզիրներիդ խնդրիր, թող ներկայացնեն, թե երկու տարի առաջ քանի մարդ էր զբաղվում ձեռներեցությամբ եւ այսօր՝ քանի, համոզված ասում եմ/քանի որ թվերը հայտնի են/, եթե օբյեկտիվ լինես, ապա, քեզ մեծ հիասթափություն է սպասվում ինքդ՝ քեզնից, բայց, մյուս կողմից էլ՝ դու լավ գիտես, որ հերթական բլեֆն ես արել հարցազրույցում։ Անցնենք առաջ՝ ասում ես Հայաստանի տնտեսությանը անցնող մեկ տարում ավելի աճ է գրանցել, քան եվրոպական երկրները, վարչապետ ջան, տղա ջան, Նիկոլ ջան, աչքերդ բաց, օբյեկտիվ նայիր իրականությանը, չկա այդպիսի բան, էդ թվերը մի մանիպուլացրու, սխալ բաներ մի արա, էսօրվա Նիկլոը իրավունք չունի լինել երեկվանը, դու հիմա պետական բարձրաստիճան պաշտոնյա ես, ոչ թե այստեղ-այնտեղ կտուրներին թռչկոտող էն Նիկլոլը, լրջացիր, քեզ հետեւում են, լսում են, քմծիծաղում են, դու վարչապետ ես, ախր, երկիրն է ափսոս, որ դու վարչապետ ես։ Օֆֆ, մեռա, ասելով․․։ Վարչապետ ջան, դու էլ գիտես, որ մեր նորանկախ երկիրը եվրոպաներին հասնելու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ հետո, ախր նույն Եվրոպայում կկարդա՞ն չէ, էդ հարցազրույցը, ինչ ես ինքդ քեզ դարձնում հերթական ծաղրի առարկան, մի արա, պարզապես մի արա։
Հա, մի բան եւս՝ թեպետ այդ մասին անընդհատ ասում եմ, բայց, կարծես, տեղ չի հասնում՝ <Եվրոպայում ամենաժողովրդավարական հեղափոխություն> երբեք չասես, մի ասա, փլիզզ, մի ասա, Նիկոլ ջան, չկա այդպիսի բան եւ դու շատ լավ գիտես՝ ինչու․․․
Հաջորդը՝ ասում ես աշխատատեղեր կան, յաա, իսկ ինչո՞ւ եք այդքան խորը թաքցրել, ինչո՞ւ են մարդիկ դժգոհ, ինչո՞ւ չես ասում համատարած կրճատումների մասին, ինչո՞ւ չես խոսում այն մասին, որ անգամ աշխատող մարդիկ դժգոհ են, քանի որ բոլոր պետական կառույցներում համատարած անորոշություն է, մարդիկ չեն կողմնորոշվում, օրինակ, թե մի խումբ նախարարություններ միացնելուդ նպատակը որն էր, անգամ ինքդ չհասկացար, իբր բա՞ն էիր փոխում, մի հատ ուշադիր նայիր սուպեր նախարարության նախարարիդ դեմքին․․․
Համատարած անորոշ վիճակ է պետական ապարատի ներքին, միջին օղակներում, աշխատողները վախենում են ծպտուն հանել, քանի որ ամենուրեք <գործ տվողները> շատացել են, ամեն մի դժգոհողի գործից հեռացնում եք․․․Խնդրում եմ, էլ չշարունակեմ, որովհետեւ իմ հրաշալի գրական հայերենից ակամա ուզում եմ անցնել կոշտ, ժարգոնային խոսքի, գրական հայերենով չի ստացվում բոլոր դիտարկումներս ներկայացնել․․Վստահ եմ, հասկանում ես ինչ նկատի ունեմ, դու եւս լեզվից թույլ չես․․

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА