o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողների ոգեւորվածության աստիճանը բոլոր իշխանությունների օրոք ստաբիլ է. Տեսանյութ

02.09.2019 14:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լրագրողների ոգեւորվածության աստիճանը բոլոր իշխանությունների օրոք ստաբիլ է. Տեսանյութ

«Լրագրողների ոգեւորվածության աստիճանը՝բոլոր իշխանությունների օրոք ստաբիլ է. լրագրողը վաղուց է նվաճել իր ազատությունն ու անկախությունը: Եւ ոչ ոք ՀՀ-ում իրավունք չունի կալանքի տակ դնելու լրագրողի ազատ խոսքն ու իրավունքը»,-LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի տաղավարում ասել է NewsMedia լրատվական գործակալության տնօրեն, լրագրող Գայանե Զարգարյանը։

Ախր Հայաստանը շատ փոքր երկիր է, որտեղ բոլորը գրեթե մեկը մեկին ճանաչում են...

- Ի՞նչ է. եթե ոչ ճնշման փորձ, երբ ենթադրենք մերօրյա իշխանիկի վերնաշապիկի բրենդը սխալ գրելու համար, միանգամից որոշում են լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնել ու պահանջել գոնե 1 մլն դրամ: Սա պարզապես ծիծաղելի է. իսկ ավելի լուրջ այս ամենն ունի իր խորքային պատճառները: Այ, երբ որ ինչ-ինչ մարդիկ ցուցակներ էին գրում ու տարածում՝ մանիպուլացնելով հասարակական զանգվածները. ասելով սա սեւ է, սա սպիտակ, կարդացեք սա, եւ մի կարդացեք նա, այ հենց այդտեղից էլ սկսվեց այս խայտառակ գործընթացը: Էն դեպքում երբ մենք ավանադական լրատվամիջոցներ ունենք՝ ինչպիսին օրինակ «Իրավունքը», որը տարիներ շարունակ ռեալ հասարակական կարծիք է ձեւավորել: Ես օրինակ ուզում եմ հասկանալ,էդ որ հորդորում են չկարդալ Իրավունքը (որն ազգային պահպանողական արժեքներ կրող լրատվամիջոց է), որտեղ էի՞ն էդ երիտասարդները: Երեւի օրորոցում « չոչ էին անում», երբ «Իրավունք»-ը մարդու իրավուքնների պաշտպանության, սոցիալական խնդիրների, տարբեր թիրախների դեմ պայքար էր տանում, երբ որ կանգնած էր ՀՀ քաղաքացու կողքին,եւ ում համար գերակա էր միայն Հայաստանի Հանրապետության շահը:

Ուշագրավ այլ մանրամասներ՝Տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА