o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նման նախարար Հայաստանին պետք չէ. նախկին խորհրդական

03.09.2019 15:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության նման նախարար Հայաստանին պետք չէ. նախկին խորհրդական

Այն էյֆորիան, որ առողջապահության նախարարը ստեղծում է իր անվան շուրջ, այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է, երբ որևէ մեկն այլ բան է ասում, անթույլատրելի է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը։

Նա նշեց, որ նախարարությունում տիրող վիճակի մասին բազմիցս բարձրաձայնել է նախարարի ներկայությամբ, բայց վերջինս խուսափել է անգամ ամենափոքր հարցի քննարկումից։

«Որևէ արձագանք չի եղել, նա ոչ ոքի չի լսում։ Առավոտյան ով ինչ մտքով մոտը մտավ, այդպես էլ շարունակում է։ Նման առողջապահության նախարար Հայաստանին պետք չէ, ով ատում է կայացած բժիշկներին, ով ստում է բոլորին, փախչում ասուլիսից։ Նա չի կարող շարունակել Առողջապահության նախարար լինել։ Տղամարդավարի կարող էր կանգնել իմ հարցերին պատասխանել։ Նա միշտ խուսափել է ուղիղ հանդիպումից», - ասաց բանախոսը։

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА