o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք 88 հոգի ենք, եւ մեզ չի միավորում որեւէ գաղափարախոսություն». Վ. Կարապետյան

03.09.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք 88 հոգի ենք, եւ մեզ չի միավորում որեւէ գաղափարախոսություն». Վ. Կարապետյան

Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը նոր ուշագրավ զարգացումների պատճառ դարձավ: Հիմա էլ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունում տիրող իրավիճակի մասին լրագրողներիս հարցերին պատասխանեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Ո՞վ կփոխարինի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանին

ԱՅՍՕՐ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ` ՇՄԱԳ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Յու. Իվանյանի նկատմամբ  ծառայողական քննություն է սկսվել` Ամուլսարի հետ կապված:

Քանի որ ծառայողական քննություն է նշանակված, եկեք սպասենք արդյունքներին: Ընդհանրապես, կողմ եմ, որ պրոֆեսիոնալ դաշտում հարցերը լուծվեն, հիմա եթե իմ կարծիքն ասեմ, դրանից ոչ մի բան չի փոխվի: Պրոֆեսիոնալ դաշտում հարցը քննարկվում է, ինչպես նաեւ քննարկվում է ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) հարցը` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում: Այսօր կունենանք դրա վերաբերյալ նախարարության կարծիքը:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

Այդուհանդերձ, Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո` վարույթ իրականացնող մարմինը գտել էր, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան: Կարծում եք` Քննչական կոմիտեն օբյեկտիվ չի՞ գնահատել իրավիճակը:

Անձամբ ես եւ շատ այլ մարդիկ, կարդալով «Էլարդ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունը, տեսնում էինք բազմաթիվ խնդիրներ, ինչը նաեւ վերհանվեց տեսակոնֆերանսի ընթացքում` վարչապետի ներկայությամբ: Կարծում եմ` սա բավարար էր, որպեսզի հասկանայինք, որ նաեւ այլ տեսանկյուններից պետք է հարցին նայենք` հասկանալու համար ամբողջ իրողությունը, եւ հիմա կառավարությունն այդ գործընթացի մեջ է: Վստահ եմ` կառավարությունը շատ ավելի արդյունավետ որոշման կհանգի:

Մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանին կփոխարինի Արթուր Մանուկյանը

«ՆՈՐ ՇՄԱԳ-Ը ՉԻ ԱՆՑՆԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Եթե նոր ՇՄԱԳ անցկացվի, կարծում եք` այն անհնարի՞ն կդարձնի Ամուլսարի շահագործումը, թե՞ այնուամենայնիվ, կրկին կգան այն եզրահանգման, որ ռիսկերը կառավարելի են:

Սա պրոֆեսիոնալ կազմակերպությունների պատասխան ենթադրող հարց է: Իմ անձնական զգացողությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը` հաշվի առնելով այդ կետերի ակունքները եւ այլն: Բայց պետք է այս հարցը նույնպես թողնենք պրոֆեսիոնալ դաշտում լուծման:

«Ովքեր փորձում են այլ կերպ ներկայացնել, ստում են». Տիգրան Ուրիխանյան

Իսկ եթե, այնուամենայնիվ, նոր ՇՄԱԳ-ի անցկացման արդյունքում էլի պարզվի, որ ռիսկերը կառավարելի են, շարունակելո՞ւ եք մնալ նույն կարծիքին, որ հանքը չպետք է շահագործվի:

Ձեր ասած` «եթե»-ն իր մեջ պարունակում է եւս մի 15 հատ «եթե», եւ դրա հավանականությունը գրեթե զրո է: Այսինքն` այս հարցին հիմա ավելի լավ է չպատասխանեմ:

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

ԿԱՆԱՉՆԵՐԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ՞

– Ձեր արտահայտած այն մտքին, թե տարիներ անց ինչ պատասխան ենք տալու այն մորը, որը կարող է հաշմանդամ երեխա ունենալ, արձագանքել էին ե՛ւ վարչապետը, ե՛ւ առողջապահության նախարարը` պնդելով, որ դա անիրատեսական է: Հիմա՞ էլ եք գտնում, որ հանքի շահագործման դեպքում նման վտանգի առաջ կարող ենք կանգնել:

Երջանիկ կզգամ եւ ուրախ կլինեմ, եթե հասկանանք, որ սա անիրատեսական պնդում է: Բայց պետք է մեկ անգամ եւս վերլուծենք, թե Հայաստանի հանքարդյունաբերության կենտրոններ համարվող քաղաքներում` Կապանում, Վարդենիսում, Արարատում, Ալավերդիում, Քաջարանում, հիվանդությունների դինամիկան ինչպիսի՞ն է եւ հանքարդյունաբերությունն ինչպե՞ս է ազդում տարբեր հիվանդությունների ավելի բարձր հաճախականությանն այդ հատվածներում, որպեսզի կարողանանք ռեալ պատասխանել այս հարցին, թե եւս մեկ հանքավայր շահագործելով` կունենա՞նք հիվանդությունների աճ, թե` ոչ, եւ ինչպիսի ռիսկեր կան: Կարծում եմ` կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց ինչպիսի ազդեցություն, սա արդեն մասնագիտական հարց է:

«Ո՞րտեղ են գումարները, եթե իսկապես բացահայտվել է հիսուն հազարից ավելի աշխատատեղ». Տիգրան Ուրիխանյան

Մամուլում տեւական ժամանակ է շրջանառվում են լուրեր, որ խորհրդարանում «Իմ քայլից» կառանձնանան պատգամավորներ եւ կանաչների խմբակցություն կստեղծվի: Կա՞ն նման միտումներ:

Նմանօրինակ խոսակցություն, ընդհանրապես չկա: Խմբակցությունում բոլորը գիտեն եւ  հասկանում են, որ առաջին անվերապահ արժեքը, որը բոլորս ունենք, մեր միասնությունն է, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: Եվ այս մեծ նպատակի համար ամենակարեւորն այն է, որ հիմա «Իմ քայլը» խմբակցությունը միասնական լինի:

«Պողոսներին խոստացել էին,որ իրենք բոլորը վարչապետ են, բայց...»

ԼԻՆԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ, ԵՐԲ ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՄԻԱՎՈՐՈՒՄ...

– Դուք նշում եք, որ պետք է «Իմ քայլը» միասնական լինի: Սա նշանակո՞ւմ է, որ նրանք, ովքեր կունենան այլ տեսակետ, պարզապես, պետք է պատգամավորական մանդատը վայր դնեն:

Ո՛չ, ինձ թվում` մեր խմբակցության շատերի վարքագծի մեջ դուք տեսնում եք, որ այլ կարծիք կա եւ այլ կարծիք արտահայտվում է: Մենք 88 հոգի ենք եւ մեզ չի միավորում որեւէ գաղափարախոսություն` սոցիալիստական, լիբերալ եւ այլն: Մենք հենց պետք է տարբեր կարծիքներ ունենանք, եւ այդ տարբեր կարծիքների բախման արդյունքում պետք է ստանանք ավելի լավ լուծում մեր երկրի ապագայի համար:

​​​​​​​Վահան Բաբայանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առաջարկում է անդամակցել Ռեֆորմիստներին

Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերում Վայոց ձորի մարզպետի եւ արդեն նախկին փոխմարզպետի միջեւ ընթացող հրապարակային բանավեճին, փոխադարձ մեղադրանքներին` առ այն, որ մարզպետարանն անգործության է մատնված, գործի են տեղավորվում ծանոթ-բարեկամները...

Այս հարցը չեմ ուսումնասիրել, բայց շատ լավ եմ գնահատում, որ խոսակցություն կա: Չեմ կարող մեղադրել մարզպետին կամ փոխմարզպետին, ամեն դեպքում, գտնում եմ, որ նման հրապարակային խոսակցությունը միայն նպաստում է համակարգի առողջացմանը:

Պատմության վերանայումը մեզ համար անընդունելի է. այլընտրանքային լուրեր 11․09․2019

Դուք բաց նամակ էիք հղել պատգամավորական մանդատը դնելու մասին հայտարարած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին: Ինչպիսի՞ն եղավ պատասխանը:

Կքննարկենք այդ հարցը, դեռեւս չենք քննարկել, ես իրեն խնդրել եմ չդնել մանդատը: Կտեսնենք արդյունքը ինչպիսին կլինի, չեմ հանդիպել նրա հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА