o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

92 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

04.09.2019 14:16 ՍՊՈՐՏ
92 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը

92 տարեկանում կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ:

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1988-ը:

ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի  հավաքականին: Այդ ժամանակ հայկական թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը և այլք:

Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34): 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА