o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՎՍՏԱՀ Է` ՀԱՋՈՂԵԼՈՒ ԵՆ

04.09.2019 22:00 ՍՊՈՐՏ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՎՍՏԱՀ Է` ՀԱՋՈՂԵԼՈՒ ԵՆ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Աշխարհի առաջնությանը թիմը կշարունակի պատրաստել Էդուարդ Սահակյանը, նրան կօգնեն Սամվել Գեւորգյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Եվ ահա, Էդուարդ Սահակյանը հայտարարեց աշխարհի առաջնության կազմը, որն էլ Ջուլֆալակյանի հրաժարականի հիմնական պատճառներից էր: Հավաքականում ընդգրկվել է Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Կռվախնձոր դարձած քաշային կարգերում հաստատվել է Կարապետ Չալյանը, եւ մնում է տեսնել, թե որքան հաջող կկարողանա այս ըմբիշը պայքարել աշխարհի առաջնությունում՝ օլիմպիական ուղեգրի համար: Դա նաեւ պարզ կդարձնի՝ արդյոք Լեւոն Ջուլֆալակյանն իր որոշումներում կողմնապա՞հ էր թե՝ ոչ, եւ այս մարզիկը իսկապե՞ս քաշային կարգի լավագույնն է, թե ամեն դեպքում ընտրությունը արդարացված չէԱյս առնչությամբ գլխավոր մարզչի պաշտոնակատարը նշել է. «Կազմը որոշելիս որեւէ քաշային կարգում վիճարկելի որոշում չի եղել: Բոլոր քաշերում մասնակցում են ուժեղները: Աշխարհի առաջնությունում վարկանիշային են առաջինից 6-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի 82 կգ քաշային կարգում, բայց այդ քաշը վարկանիշային չէ: Ոչ օլիմպիական են նաեւ 55, 63, 72 կգ քաշային կարգերը: Մարզումներն ու մրցումները ցույց տվեցին, որ Մաքսիմ Մանուկյանն այս պահին աշխարհի առաջնության համար պատրաստ է 82 կգ քաշային կարգում, իսկ Արթուր Շահինյանը՝ 87 կգ»:

7–ամյա Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն

Խոսելով աշխարհի առաջնության մասին` Էդուարդ Սահակյանը նշել է, որ թիմը պատրաստ է ու լավ տրամադրվածություն ունի. «Մեծ պատասխանատվություն է աշխարհի առաջնությունից առաջ գլխավորել հավաքականը, բայց ես միայնակ չեմ, ինձ հետ են նաեւ Սամվել Գեւորգյանն ու Գեւորգ Ալեքսանյանը: Կարծում եմ, մենք կկարողանանք այս պատասխանատվությունը երեքով պատվով կրել եւ հաջող հանդես գալ աշխարհի առաջնությունում: Թիմը լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնությանը: Ուժեղ կազմով ենք մեկնում առաջնության: Տղաներից յուրաքանչյուրն էլ նորմալ մարզավիճակ ունի, պատրաստ ենք Նուրսուլթանում պայքարել աշխարհի առաջնության մեդալների եւ օլիմպիական ուղեգրերի համար: Բայց թե ինչ արդյունքներով եւ ինչ վարկանիշներով կվերադառնանք, նախապես ոչինչ ասել չեմ կարող: Կա պատասխանատվության կրկնակի զգացողություն. Բոլորն էլ ցանկանում են լավ մասնակցել, պարտադիր վարկանիշներ ունենալ: Ֆեդերացիայի կողմից աշխարհի առաջնությունում իմ առջեւ որեւէ խնդիր դրված չէ: Ես ինքս մեր ամբողջ թիմի առջեւ խնդիր եմ դրել մասնակցել գերազանց»:

«Ռոնալդուին ու դե Լիխտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հասնելու համար չենք ձեռք բերել». Խեդիրա

Այս օրերին հունահռոմեական ըմբիշները վերջին մարզումներն են անցկացնում «Օլիմպավանում»՝ սեպտեմբերի 14-23-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА