o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չելյաբինսկի մարզում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը

04.09.2019 17:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չելյաբինսկի մարզում հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը

Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում հայկական սփյուռքի ներկայացուցչի՝ 22-ամյա հայ գործարարի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է ոստիկանությանը։ Քննիչները Դավիթ Խուդոյանի սպանության եւս մեկ վարկած են առաջադրել, տեղեկացնում են Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ-ում, հաղորդում է «ԱիՖ Չելյաբինսկը»-ը։

Ղրղզստանի նախկին նախագահին սպանության մեղադրանք է առաջադրվել

«Այսօր սպանության մեջ կասկածվողը ինքն է եկել ոստիկանություն,- ասել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ՔԿ քննչական վարչության ղեկավարի օգնական Վլադիմիր Շիշկովը։- Ներկայում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո կկայացվի ընթացակարգային որոշում»։

Հիշեցնենք, որ  զլատոուստցի 22-ամյա Դավիթ Խուդոյանին սպանել են օդամուղ ատրճանակով։ Երկուշաբթի գիշեր երիտասարդին հասցրել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքից մահացել է։ Երկու կասկածյալի հանդեպ հետախուզում է հայտարարված։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА