o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անի Աթայանը կմասնակցի Եվրատեսիլին իր հեղինակած երգով

05.09.2019 11:13 ՄՇԱԿՈՒՅԹ
Անի Աթայանը կմասնակցի Եվրատեսիլին իր հեղինակած երգով

«Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի նախագծին մասնակցում է նաև Անի Աթայանը, ով բազմիցս ելույթ է ունեցել բեմերում որպես դաշնակահարուի: Մրցույթում Անին ներկայացնելու է Every time երգը, որի երաժշտությունն ու խոսքերը գրել է հենց ինքը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019թ.-ի սեպտեմբերի 15-ին։

Կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում

Չնայած երիտասարդ տարիքին, Անին արդեն քաջ հայտնի է երաժշտասեր հասարակությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Նա մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել էր «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում: Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում նա` որպես դաշնակահարուի ելույթ էր ունեցել Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Անին ելույթ է ունեցել նաև Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված դասական համերգին` Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելով Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո» ստեղծագործությունը:

Ստոկհոլմում (Շվեդիա) կայացած միջազգային երաժշտական մրցույթում Անին զբաղեցրել էր առաջին տեղը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА