o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը WCIT 2019-ի շրջանակում կժամանի Հայաստան

05.09.2019 16:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Քիմ Քարդաշյանը WCIT 2019-ի շրջանակում կժամանի Հայաստան

«WCIT 2019»-ը ՏՏ համաշխարհային համաժողովը ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկն է, որն այս տարի տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 2500 մասնակից՝ շուրջ 70 երկրից: Միջոցառմանը կմաանակցի 59 բանախոս:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ՏՏ աշխարհի նշանավոր անունների կողքին WCIT-ի շրջանակում այդ օրերին Հայաստան կժամանի նաև Քիմ Քարդաշյանը:

Հիշեցնենք, համաժողովին ներկա կգտնվեն բարձր-նորարարական ծրագրային ապահովման «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, ձեռնարկատեր, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար «NVIDIA» ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, «VaynerX»-ի նախագահ, «Twitter», «Tumblr», «Venmo», «Uber» ընկերությունների ներդրողներից մեկը՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկը, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող «Acer» ընկերության հիմնադիր Սթեն Շին և ինքնաթիռների GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար «Garmin» կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, ինչպես նաև մեր հայրենակից՝ «Reddit»-ի և «Initialized Capital»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի նախագահ Վահե Թորոսյանը, «Սիմենս»-ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:

Այս հեղինակավոր համաժողովին իրենց մասնակցությունը կունեն Հայաստանում մի շարք առաջատար ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ SoftConstructընկերությունը: VNews – Business & Tech համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА