o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանն իսկական տաղանդ է, ու մենք անհամբերությամբ ենք սպասում նրան «Ռոմայում».Պելեգրինի

06.09.2019 00:39 ՍՊՈՐՏ
Մխիթարյանն իսկական տաղանդ է, ու մենք անհամբերությամբ ենք սպասում նրան «Ռոմայում».Պելեգրինի

Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին Հայաստան – Իտալիա խաղից հետո խոսել է հանդիպման, ինչպես նաև հռոմեական ակումբում իր նոր խաղընկեր, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին:

Մխիթարյանն առաջին հայաստանցին է, որը...AS Roma

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Հենրիխ Մխիթարյանի խաղին «Ռոմայում»: Ինձ համար շատ լավ երեկո էր, քանի որ մենք հաղթեցինք մի խաղում, որը հեշտ չէր: Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ, հատկապես տնային խաղերում:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա հիանալի ելույթ ունեցավ: Նա իսկական տաղանդ է, ու մենք անհամբերությամբ ենք սպասում նրան «Ռոմայում»,- Rai Sport-ը փոխանցում է Պելեգրինիի խոսքը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Հայաստան – Իտալիա խաղի երկրորդ կեսում փոխարինման է դուրս եկել ու գլխի գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրել 2-1:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА