o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլին վիճակագիրներն էլ չեն կարողանում փրկել

06.09.2019 13:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նիկոլին վիճակագիրներն էլ չեն կարողանում փրկել

Վերջին ժամանակներս մեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` վարչապետ Փաշինյանի սիրած զբաղմունքներից մեկն է դարձել վիճակագրական առանձին թվեր մատնացույց անելն ու հպարտանալը, թե տեսեք, ինչ բուռն տնտեսական ճախրանքների մեջ ենք: Բայց երբ վերնախավի սիրած այդ առանձին թվերը համադրում ենք ընդհանուրի հետ, ապա անգամ վիճակագրական թվանկարչությունը Նիկոլին չի փրկում:

Արայի լեռան գագաթը բարձրացած քաղաքացին չի կարողանում ինքնուրույն իջնել. ԱԻՆ

Սկսենք նրանից, որ վարչապետը վերջին ժամանակներս մի լավ հիացած էր հուլիսին վիճակագիրների ներկայացրած տնտեսության ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ)` 8.1 տոկոս: Մի կողմ թողնենք, որ այդ ՏԱՑ-ն առհասարակ հայաստանյան տնտեսության պարագայում իրենից բան չի ներկայացնում` շեշտը դնելով նույն վիճակագրության նախօրեին ներկայացրած այս տարվա հուլիսի դրությամբ հայաստանյան տնտեսության ամբողջական պատկերի վրա, այդ թվում, որպես ՏԱՑ-ից բոլոր առումներով նախընտրելի համարվող ՀՆԱ-ի: Այն է, եթե այս տարվա առաջին եռամսյակին ունեցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.2 տոկոս աճ, ապա երկրորդ եռամսյակին այդ թիվը նվազել է մինչեւ 6.5 տոկոս: Այն դեպքքում, երբ անցած տարի այդ նույն ցուցանիշը համապատասխանաբար 9.6 եւ 7.2 տոկոս էր: Ընդ որում, 2018թ. երկրորդ եռամսյակի աճը որոշակիորեն բարձր կարող էր լինել` երկնիշ մակարդակով, սակայն ողջ եռամսյակում Նիկոլի «հեղափոխությունն» ու դրա ցնցումային էֆեկտը տնտեսությունը տարավ սպասողական վիճակի, եւ աճն էլ կազմեց 7.2 տոկոս: Բայց առանց դրա էլ, փաստացի ներկայացված ցուցանիշներով ունենք ՀՆԱ-ի, այն է` երկրի զարգացման դինամիկայի էական անկում` ռեալ մոտ 2.4-2.5 տոկոսային կետի սահմաններում:

Ու այստեղ ֆիքսենք մեկ կարեւոր հանգամանք. Նիկոլի կառավարման մեկնարկի արդեն մոտ տարիուկեսն է լրանում, էլ դժվար է բացատրություններ բերել` ժամանակ պետք լինելու մասին: Այսինքն, եթե դատեինք ժամանակին նրա տված խոստումներից, հիմա պետք է մի 15-20 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ ունենայինք: Բայց չնայած դրան` աճը էականորեն ավելի ցածր է, քան կար «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք: Այսինքն, միայն այս «չոր» վիճակագրական թվերն արդեն տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչ տվեց Նիկոլի «հեղափոխությունը» երկրին. 8.1 տոկոսանոց անպետք ՏԱՑ, որով հպարտանալը ծիծաղելի տեսք կունենար, եթե այդքան ողբերգական չլիներ:

Մինչդեռ վիճակագրական մանիպուլյացիաների փաստը շատ ավելի ցայտուն է դառնում, երբ մտնում ենք բուն իրական տնտեսության հատված: Այսպես, արդյունաբերությունում անցած տարվա հունվար-հուլիսի 3.7 տոկոս աճի դիմաց այս տարվա հունվար-հուլիսին ներկայացված է 6.9 տոկոս աճ: Նաեւ նշենք, որ այդ 6.9 տոկոսը պայմանավորված է այս տարվա երկրորդ եռամսյակի համար ներկայացված 12.1 տոկոս աճով: Բայց այդ ի՞նչ հրաշքով երկրորդ եռամսյակին ունեցանք արդյունաբերության 12.1 տոկոս աճ: Իհարկե, մի կողմից դրան նպաստեց հանքարդյունաբերության 9.5 տոկոսանոց աճը, որը պարզապես արտաքին շուկաներում որոշ մետաղների գների աճի արդյունք է, այսինքն` Նիկոլը դրա հետ որեւէ կապ չունի: Բայց ամենագլխավորը հետեւյալն է: Անցած տարվա առաջին «ոչ հեղափոխական» եռամսյակում ունեցել ենք  8.2 տոկոս աճ` այս տարվա առաջին եռամսյակի 1.6 տոկոսի դիմաց: Իսկ ահա երկրորդ եռամսյակում 0.3 տոկոս անկում  էր` պայմանավորված «հեղափոխական» ապրիլին եւ մայիսին 3.7 եւ 3.1 տոկոս արդյունաբերական անկմամբ, որն էլ իր հերթին պայմանավորված էր հենց նույն «հեղափոխությունով»: Ի՞նչ տեղի ունեցավ. արդյունաբերությունը հենց այն ուղղությունն է, որն անմիջապես զգում է նման փոփոխությունները: Այսինքն, անցած տարեսկզբի նկատելիորեն բարձր ցուցանիշներից հետո` ապրիլ-մայիսին արդյունաբերությունը մտավ «հեղափոխական պաուզայի» մեջ, որը բերեց ընդհանրական մոտ 7 տոկոս անկման: Հետո սկսվեց մի փոքր հանդարտեցման փուլ, որին էլի հաջորդեցին անկումները: Եվ ահա այս տարվա երկրորդ եռամսյակի 12.1 տոկոս աճը հենց այդ` «հեղափոխական» անկումների համեմատությամբ է, առանց որոնց այս տարի կունենայինք հազիվ 2-3 տոկոսանոց աճ: Եթե նաեւ հաշվի առնենք, որ անցած տարվա անկումների փոխարեն կարող էինք ունենալ առաջին եռամսյակի աճի դինամիկայի շարունակություն, ապա այդ համեմատությամբ այս տարի արդեն լավագույն դեպքում կարձանագրվեր արդյունաբերության զրոյական աճ:

Սա` վիճակագրական նկարչությամբ հանդերձ: Բայց ներկայացնենք ընդամենը մեկ ցուցանիշ, որը տառացիորեն ջարդուփշուր է անում այս տարի հայաստանյան արդյունաբերության եւ, առհասարակ, ամեն մի այլ աճի հետ կապված ցանկացած վիճակագրական գլուխգովանություն: Այսպես, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, 2018թ. առաջին կիսամյակի 38.7 միլիարդ դրամ ուղղակի օտարերկրյա ներդրումների փոխարեն այս տարի ունեցել ենք ընդամենը 7.8 միլիարդ` 5 անգամանոց անկում: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է. մի ամբողջ երկիր մի ամբողջ կիսամյակում ունեցել է ընդամենը 7.8 միլիարդ դրամի ներդրում: 7.8 միլիարդ ներդրումներով այդ ինչպե՞ս են արդյունաբերության կիսամյականին 6.7 տոկոս աճ ունեցել: Կարճ ասած, միայն ներդրումների հնգապատիկ անկման փաստը բավական է համոզվելու համար, որ հայաստանյան տնտեսությունն արագացվածխ տեմպերով դեպի գերեզման է շարժվում, նաեւ, որ իրեն հարգող ամեն մի կառավարություն արդեն իսկ պետք է հեռանար:

Սորոսականները Նիկոլին սպառնում են «դիմակը պատռել»

Բայց նաեւ չմոռանանք, որ հանրությանը ամեն մի վիճակագրություն, աճ եւ այլ ցուցանիշ հետաքրքրում է առաջին հերթին այս հիմնական նկատատառումով: Դրա շնորհիվ քանի՞ նոր աշխատատեղ բացվեց, քանի՞ մարդու աշխատավարձ ավելացավ, ի՞նչ սոցիալական խնդիր լուծվեց: Եվ ահա աշխատատեղերի առումով եւս, թեեւ մեր պաշտոնյաներն էլի մեծ-մեծ բաներից են խոսում, պատկերը նորից խայտառակ է: Հիշո՞ւմ եք` վարչապետն ասում էր, թե բազում աշխատատեղեր կան, պարզապես աշխատել չեն ցանկանում: Իսկ ահա վիճակագրությունը հետեւյալն է պնդում. 1000 մարդու հաշվով աշխատուժի առաջարկն այս տարվա հուլիսին մնացել է 2018թ. հուլիսի մակարդակին: Այսինքն, 1000 մարդուց միջինը` 82.8-ը պատրաստ է աշխատել, իր աշխատանքն է առաջարկում: Եվ ամենակարեւորը. եթե 2018թ.-ին աշխատուժ առաջարկողներից միջինը ընդամենը 1.1-ն է ստացել, ապա այս տարի դրանից էլ պակաս` ընդամենը 1-ը: Սա է ամենաէականը. մարդիկ «նախահեղափոխական» ժամանակների համեմատ 10 տոկոսով ավելի պակաս են աշխատանք գտնում: Սրանից հետո, եթե տասնյակ տոկոսներով աճեր էլ նկատվեն, իրականությունը դրանից չի փոխվի:

Եվ նորից հիշեցնենք. սրանք վիճակագրական տվյալների համաձայն, իսկ այդ տվյալները էապես գունազարդվում են: Դե ուրեմն պատկերացրեք, թե իրականում ինչ վիճակ է տիրում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА