o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

06.09.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

 Երգչուհի, երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ արդեն մի քանի ամիս է ինչ, որպես անհատ ձեռներեց, պայքարի է դուրս եկել Պետական եկամուտների կոմիտեի դեմ: Ավելին` հայց է ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի, որի դատական առաջին նիստը կայացել է երեկ: Դատական նիստի մանրամասների, մշակույթում տիրող իրավիճակի եւ այլ հասարակական խնդրահարույց հարցերի շուրջ «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին շեշտեց, որ անկախ ամեն ինչից, ինքն ուզում է ապրել եւ ստեղծագործել Հայաստանում:

ԿՈՒԲԱՑԻ «ԳԱՍՏՐՈԼՅՈՐՆԵՐԸ» ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԵՑԻՆ

 

«ԵՐԲ ՊԵԿ-Ի ԹԵԺ ԳԻԾ ԶԱՆԳԵՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻՆ` ԴԻՄԵՔ ԱԺ, ԻՆՔՆԵՐԴ ԵՔ ԸՆՏՐԵԼ ԱՅԴ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ»

- 2018 թվականի մարտին ԱՁ եմ բացել եւ հազար ու մի պատճառներով ոչ մի գործարք չեմ արել: Եվ քանի որ, գործարք չէի արել, մոռացել էի, որ ամեն տարվա վերջում արած գործի վերջնահաշվարկ են ներկայացնում: Հարկայինից նամակ ստացա, որտեղ նշված էր, որ ես տուգանվում եմ: Նիստ նշանակվեց, գնացի, հասկացան, որ գործարք չի արվել, ես էլ սկսնակ եմ, հաշվապահությունից չեմ հասկանում: Տեսան, որ խախտումներ չկան, ու որպես սկսնակի` ակտ չգրեցին: Հաշվապահ հրավիրեցի, զրոյական վերջնահաշվարկն ուղարկեց, բայց երբ ուզեց տարեսկզբյան «ընտանեկան ձեռնարկատիրոջ» («ընտանեկանով» հարկվում ես տարեկան 5%, իսկ ԱԱՀ-ով` ամիսը 20%) նոր դիմումը ներկայացնել` համակարգը չընդունեց, ավտոմատ գցել էր ԱԱՀ-ի դաշտ: Զանգեցինք Հարկային` պատասխանեցին, որ օրենքն է այդպես ու խորհուրդ տվեցին գնալ ՊԵԿ եւ բողոքարկման դիմում գրել: ՊԵԿ-ի նիստի ընթացքում ուղղակի ինձ ծաղրեցին, որից շատ բորբոքված եմ, ապշում եմ, որ զսպել եմ ու չեմ պատասխանել: Իսկ երբ ՊԵԿ-ի Թեժ գիծ զանգեցի, որպեսզի իմանամ հետագա քայլերս, պատասխանեցին` դիմեք ԱԺ, ինքներդ եք ընտրել այդ Ազգային ժողովը: Այսինքն` հստակ միտում կա: Ամեն դեպքում, ԱԱՀ դաշտում աշխատելու համար որոշեցի ՀԴՄ վերցնել, պարզվեց` չնայած սկսնակ բիզնեսմեն եմ եւ փոքրիկ ԱՁ ունեմ ու քանի որ ԱԱՀ դաշտում եմ, 60 հազար դրամով ինձ ՀԴՄ չի հասնում, ասացի, դե լավ 160 հազար դրամ արժողությամբը կվերցնեմ: Դրա համար բանկում վարկ ձեւակերպեցի, գնացի, որ ՀԴՄ-ն վերցնեմ, պարզվեց` չկա, երբ կլինի, չգիտենք, 2 ամիս է անցել արդեն, մինչեւ հիմա այդ ՀԴՄ-ները չկան:

Տրանսգենդերների համար նոր հավաքատեղի

 

«ՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՈՒՆ ԲԻԶՆԵՍԻՑ ՉԵՆ ԶՐԿՈՒՄ»

Պատճառաբանությունը ո՞րն է:

- Ասում են` դեռ ոչ ոք ՀԴՄ չի բերում Հայաստան, այսինքն` ՊԵԿ-ը մեզ լավ հաշվում է, բայց լավ չի կարողացել հաշվել, թե ապագայում իրեն ինչքան ՀԴՄ պետք կգա: Իսկ հիմա հին ՀԴՄ-ով թույլ չեն տալիս աշխատենք, նոր ՀԴՄ չկա: Փաստացի ԱՁ եմ բացել, փոքրիկ բանի համար ինձ թույլ չեն տվել աշխատեմ, ես հիմա գործազուրկ եմ, վարկ եմ վերցրել, որպեսզի այդ ՀԴՄ-ն գնեմ: ՀԴՄ էլ չեմ ստացել, ու եկամուտ չունեմ` չեմ աշխատում, մի բան էլ վարկ եմ մուծում: Ստացվում է, որ ամբողջ տարին չեմ աշխատել, իսկ ո՞վ է փոխհատուցելու: Սա անտրամաբանական օրենք է, վերջին հաշվով կարող էին եւ տուգանել, ուղղակի ասել, որ օրենքը սա է: Չի՛ կարելի փոքր ձեռնարկությունը գցել ԱԱՀ դաշտ: Ընդամենը ուշացումը հիմք չի կարող լինել, որ մարդուն զրկես իր բիզնեսից: Ես ո՛չ հարկերից եմ խուսափել, ո՛չ օրենք եմ խախտել, ընդամենը մոռացել եմ, կարելի էր կա՛մ տուգանել, կա՛մ ներել` ինչպես Հարկայինը:

«Կուբայից Հայաստան ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են». Նարեկ Մալյան

- Իսկ դատարան ի՞նչ հայցով եք դիմել:

- Նախ ՊԵԿ-ի դեմ հայց եմ ներկայացրել, որովհետեւ սկսնակ բիզնեսը, որը զրոյական է, ոչ մի գործարք չի արել, գցել ԱԱՀ դաշտ, ուղղակի նշանակում է բիզնեսը սպանել: Առավելեւս, այսպես ասած, հեղափոխությունից հետո, պիտի հնարավորինս օգնել սկսնակ ձեռնարկատերերին` միկրո-մակրո բիզնես ունեցողներին:

- Տիկին Ստամբոլցյան, ՊԵԿ-ը հենց հեղափոխությունից հետո սկսեց երգիչներին «հետապնդել»` հարկային դաշտ բերել, գուցե սա էլ այդ ամենի մի մա՞սն է կազմում:

Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

- Չեմ կարծում, որ ինձ հետ որպես երգչուհի են նման կերպ վարվել, որովհետեւ ես պիտի բնական օճառների բիզնես սկսեի, իմ ԱՁ-ն արվեստի հետ կապ չունի: Ամեն դեպքում երգիչներն էլ ԱՁ են բացելու ու փաստորեն նույն պայմաններով են աշխատելու: Ի դեպ, երբ ԱՁ-ն բացեցի, որպես գրագետ մարդ սկսեցի օրենսգիրքը կարդալ, ես չհասկացա թե ինչ լեզվով էր այն գրված: Փոքր ձեռնարկատերերին օրենքը չի պարտադրում հաշվապահ ունենալ, ինձ պետք չէ հաշվապահ, որովհետեւ չգիտեմ մեկ օճառ կվաճառեմ, թե` տասը, ես մեծ բիզնես ու մեծ եկամուտներ` առք ու վաճառքներ չունեմ, ու ինձ հաշվապահ առայժմ պետք չէ, բայց այդ հարկային օրենսգիրքը այնպես է գրված, որ ոչ մի բան չես հասկանում: Համենայնդեպս, հայերենին լավ եմ տիրապետում, բայց  4-րդ էջից հետո ուղեղս մտավ փակուղի, եւ ուղղակի այդ օրենսգիրքը փակեցի: Եղբայր, ո՞ւմ համար եք գրել այդ օրենսգիրքը, պարզեցրեք այդ ամենը, ես կարող եմ երգել, կարող եմ օճառ պատրաստել, բայց ինձ պետք չէ հաշվապահական գիտելիքներ ունենալ: Տվեցիք ՀԴՄ-ն, հսկեք, որպեսզի հարկերից չխուսափեմ, հավելյալ բաներ եք բերել, մեզ գցել եք լաբրիրինթոսը` որպես ի՞նչ: Մոռանալու համար մարդուն բիզնեսից չեն զրկում, հանեք այդ օրենքըԱմեն դեպքում, չեմ ալարում, չեմ ձանձրանում, եթե նույնիսկ տարիներ էլ տեւի, մինչեւ վերջ եմ գնալու: Սովորական մարդ եմ, հեղափոխական Հայաստանի քաղաքացի եմուզում եմ իմ երկրում ապրել, իմ ազնիվ աշխատանքն ունենալ, իմ վարձքը ստանալ, հավելյալ արհեստական խոչնդոտներ չեմ ուզում:

​​​​​​​«Բոլորիդ փչացնում են եւ այդ բանն անողը հոգեկան հիվանդ Նիկոլը կամ Ամուլսարի ասպետ «նախագահը» չեն, այլ դրանց տերերը»

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մանր եւ միջին բիզնեսին տրվում են մեծ հնարավորություններ...

- Դե տեսեք, որպես վառ օրինակ ես ձեր կողիքն նստած եմ ու մինչեւ վերջ եմ գնալու, բարձրաձայնելու եմ անվերջ:

 

«ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ ԴԵՊԻ ԼԱՎԸ»

Ընդհանարպես այսօրվա մշակույթի վիճակը Դուք նորմա՞լ եք համարում:

- Այսօր ընդհանրապես մշակույթ չեմ տեսնում, հեղափոխությունը նախեւառաջ լինում է  մշակութային, մեր այս հեղափոխությունը շատ բաներ փոխեց, Աստված մի արասցե, վերադարձ լինի, անգամ մեկ քայլ հետ, բայց մշակույթի, արվեստի ու ոչ էլ հոգեւորի բնագավառում ոչ մի առաջընթաց չկա:

Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

- Նույնիսկ, այսօր արդեն Մշակույթի նախարարություն չունենք:

- Վերջին հաշվով կարող ենք եւ չունենալ, կարող է լինել ինչ-որ մի գործակալություն, որ զբաղվի մշակույթով, բայց փաստացի այն, ինչ արվեց հեղափոխությունից հետո մշակույթում, ուղղակի զայրույթ առաջացրեց: Արվեստի, հոգեւորի, կրթական բնագավառներում ամեն ինչ խառնեցին ու թողեցին, ոչ մի նպաստավոր պայմաններ չստեղծվեցին, մշակույթում ոչինչ չփոխվեց դեպի լավը: Շատ բաներ կային, որ կարող էր արվել, բայց չի արվել ու չի արվում, դա արդեն մի քիչ անհանգստություն է առաջացնում, ոչ միայն ինձ մոտ, այլ իմ ողջ շրջապատում:

​​​​​​​Ոստիկանապետը՝ Ամուլսարի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մասին (Տեսանյութ)

 

««ԹԱՏՐՈՆՆԵՐԻ», ԷՔՍՊԵՐՏԻԶԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ»

Դուք մշտապես ակտիվ դեմ եք արտահայտվում հանրության համար մտահոգիչ թեմաների շուրջ, օրինակ` Գարդասիլի, Ամուլսարի...

- Այո, Առողջապահության նախարարության սխալ աշխատաոճի մասին միշտ էլ բարձրաձայնել եմ, այսօր էլ գերխնդիր է Ամուլսարը: Լինի արվեստագետ, թե` հասարակ քաղաքացի, Ամուլսարը գերխնդիր է մեր առաջ դրված, եւ դա քնեցնել, մեղմել ոչ մի կերպ չի ստացվելու, որովհետեւ մենք ուղղակի թույլ չենք տալու: Հայաստանը մեր հողն է, մեր երեխաների առողջությունն է, մեր ապագան է: Մետաղական հանքարդյունաբերություն, այն էլ` Ամուլսար, որը դեռ Սովետի օրոք հետաքննվել եւ ուղղակի արգելվել է շահագործվել: Հիմա էլ ինչ-որ թատրոնների, նոր էքսպերտիզաների միջոցով մեզ խաբում են, չի անցնելու, որովհետեւ փաստերը շատ են, որ Ամուլսարը շահագործել չի կարելի: Տեսեք, ՊԵԿ-ում ասացին` դուք եք ընտրել այս ԱԺ-ն գնացեք, բողոքեք: Այո, ես եմ ընտրել, քանի որ իմ ծնած ԱԺ-ն է` իմ երեխան է, ես իրավունք ունեմ ե՛ւ բարկանալ, ե՛ւ պատժել, ե՛ւ սիրել: Մենք իսկապես լուրջ խնդիրներ ունենք, պետք չի դրանք թմրեցնել, քնեցնել այն հույսով, որ կհանգստանանք` հեշտ կանցնի, ո՛չ, չի՛ լինելու այդպես, չենք քնելու, Ամուլսարը գերխնդիր է:.

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

 

«ՊԵՏՔ ՉԻ ՄԵԶ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ»

Բայց Ձեր ընտրած ԱԺ-ում տարօրինակ բաներ են տեղի ունենում, տրանսգենդեր է  հայտնվում, հետո որոշում են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել: Այս դեպքում ծնողի իրավունքով բարկանո՞ւմ եք:

- Մի կողմից` բարկանում եմ, մյուս կողմից` հասկանում եմ, որ մանկապարտեզի հանդեսի նման ինչ-որ բաներ են: Անշուշտ, մենք մեկ ազգ ենք, ազգերի խառնուրդ չենք, բնական է, որ ցանկացած գիտակից մարդ պիտի դրան դեմ լինի: Եվրոպայից բերված օրենքները շատ անբնական են եւ իրենց իմաստին չծառայող: Ընտանիքները վերացնելու նպատակ կա, ոչ թե` միասեռականներին պաշտպանելու, միասեռականները միշտ էլ պաշտպանված են եղել: Կամ եթե ինչ-որ մեկն ուզի նրանց նեղել, մեկ է, նեղելու է, մենք այս ազգն ենք, պետք չի մեզ կոնվենցիաներ պարտադրել, մենք ունենք մեր կրոնը, մենք ընտանիքապաշտ ազգ ենք, եւ ոչ ոք կողմ չի լինելու այդ կոնվենցիային:

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների»

 

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԵՐԵԽԱ «ՍՂԱՑՆԵԼՈՎ» ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ»

Տիկին Ստամբոլցյան, որպես արվեստի մարդ, ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի այն արարքին, երբ դստերը «սղացնում» էր Առնո Բաբաջանյանի արձանի վրայով, Դուք նորմա՞լ եք համարում դա, եւ ընդհանրապես, հուշարձանների հետ կարելի՞ է նման  կերպ վարվել:

- Ճիշտն ասած, վարչապետի շոուի վերածված այդ արարքները այդքան էլ դուրս չեն գալիս, սկզբից ոգեւորվեցինք, բայց հիմա արդեն ձանձրալի են դարձել: Իրականում այդ տեսանյութը չեմ տեսել, բայց հուշարձանները այլ կերպ ենք պաշտպանում, ոչ թե երեխաներին սղացնելով: Հուշարձանները քաղաքակրթության նորմերով, վերանորոգելով են պաշտպանում, դրանք պարզ բաներ են, որ ցանկացած մարդ պիտի կանոնները պահի եւ իմանա: Հուշարձանների կողքով մարդիկ անցնում են ու չգիտեն, թե ումն է:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА