o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

07.09.2019 00:08 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայության գերակշիռ մեծամասնությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին, հայկական կամավորական շարժմանը, որովհետև հուսախաբ էր եղել երիտթուրքերի խոստումներից և համոզված էր, որ կամավորները կարող էին պաշտպանել արևմտահայերին կոտորածներից։1914թ. օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ Անտանտի անդամ երկրների՝ մասնավորապես՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը: Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը: Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին հայերի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքով: Ուստի պատերազմի սկզբից ևեթ սկիզբ առավ հայկական կամավորական շարժումը: Ցարական իշխանությունը, օգտվելով հայ ժողովրդի ոգևորությունից որոշեց խրախուսել համար կամավորական շարժումը. նույնիսկ չզլացան հրապուրիչ խոստումներ տալ հայ ժողովրդին։Այսպիսով, հայերը, մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին, հույս ունեին վերականգնելու իրենց ազատությունը և ազատագրել Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքները: Սակայն ցարական Ռուսաստանը նրանց ընդամենը օգտագործեց իր նվաճողական ծրագրերը իրականացնելու համար և անգամ չգնահատեց նրանց կատարած գործը: Մյուս կողմից հայ ժողովուրդը ունեցավ մեծ ձեռքբերում: Նա ստեղծեց ազգային ռազմական ուժերի սաղմը, որոնք հետագայում հնարավորություն տվեցին պայքարելու Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակի դեմ և պատերազմի բոցերում՝ 543-ամյա ընդմիջումից հետո՝ ստեղծել անկախ հայկական ազգային պետականությունը՝ իր սեփական ազգային բանակով: Այդ օրերից անցել է գրեթե 105 տարի, բայց հայերը մինչև օրս  չեն դադարել պայքարել ինքնության, ազատության ու իրենց ավանդույթների պահպանման համար: Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ մի կարեւոր ցուցադրություն՝ նվիրված հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում ժամանակավոր ցուցադրության բացմանը և համանուն պատկերագրքի շնորհանդեսին: Այն կրում էր «Հայրենիքից հեռու, հայրենիքում» խորագիրը:

Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում

Այն  ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծն էր։ Ցուցադրությունը կազմված էր երկու հիմնական խորագրերից՝Ավստրո-Հունգարիայի հայ ռազմագերիների հետքերով և Հայրենիքից հեռու, Անվերադարձ ինչպես նաև 10 օժանդակ խորագրերից՝ Առաջին աշխարհամարտ, պատճառներ և հետևանքներ, Միլիոնավոր մարդիկ թշնամու ձեռքերում, Ռազմագերիների ճամբարներն Ավստրո-Հունգարիայում, զորանոցային քաղաքներ,Աշխատանք և զբաղվածություն, Հիվանդություն և մահ, Ազատություն և վերադարձ հայրենիք, Ռուդոլֆ Փյոխը և մարդաբանական հետազոտությունները, Մարդաբանական ուսումնասիրությունների իրականացումը, Հնչյունաբանություն, Ռուդոլֆ Փյոխը և հայերը: Ցուցադրությունը հագեցած էր եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվել վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմում 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.: Այս և ներկայացվող մյուս ձայնագրություններն այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել ականջակալներով՝պատմական էքսկուրս ունենալով այդ անհիշելի ժամանակները: Այստեղ բացառիկ տեղ էին զբաղեցնում ռազմագերիների ձեռքով պատրաստված իրերը, գերության ընթացքում, ժամանակաշրջանը պատկերող քարտեզները, բացիկները, ռուսական բանակի տարբեր զորատեսակների անագե զինվորիկները,ռազմագերիների ինքնության քարտեզը,սահմանափակ տարածքում տեղաշարժվելու արտոնագրերը, ճամբարի դրամական միավորները, ճամբարային թերթերը և այլն:

Ընթերցողի ուշադրությունը ներկայացվող պատկերագիրքը եզակի է իր բնույթով: Պատկերագրքում ներկայացված են հայ ռազմիկների կյանքն ու ճակատագիրն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այստեղ նկարագրված են գերազանցապես ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունները հայրենիքից հեռու՝ռազմաճակատում,ավստրո-հունգարական գերության մեջ՝առօրյա կյանքը թշնամու ձեռքերում, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը:Ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում զետեղված նյութերն օգտագործվել են Ավստրիայից, Հայաստանի և Ռուսաստանից ձեռք բերված արխիվներից:«Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ մարզեր,մասնավորապես՝Վայոց ձոր, Սյունիք, Շիրակ ու դրանց գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ հեղինակը գրի է առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։ Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք՝ ռազմագերիները։ Հայրենիքից հեռու՝ պատերազմում և գերության մեջ, նրանք հաճախ են առերեսվել անասելի տառապանքների՝ ցավ, կարոտախտ, կսկիծ, միևնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահեր՝ հաճախ նոր հմտություններ յուրացնելով»։Ցուցադրության մեջ ընդգրկված էր նաև Օսմանյան բանակում կռվող արևմտահայ զինվորների ճակատագիրը Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության պատմության համատեքստում:

Հոկտեմբերի 19-ին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ նշում է հրետանավորի օրը

Ցուցադրության կազմակերպիչները ջանքեր չէին խնայել այն պատշաճ ու գեղեցիկ կազմակերպելու համար: Միջոցառման բացումն իրականացրեց Հայոց ցեղասանության թանգարան-ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը: Նա իր խոսքում նշեց. << Սա իր բնույթով եզակի հետազոտություն է,հետևաբար ցուցադրությունը՝նույնպես: Արվում են հարցադրումներ,որոնք ավելի քան հարյուր տարվա հեռավորությունից կապում են միմյանց Առաջին աշխարհամարտի թոհուբոհում ոչ իրենց կամքով հայրենիքից հեռու հայտնված հայ մարդկանց անցյալն ու ներկան: Հայ ռազմագերիների կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրների ճամբարներում գրեթե ուսումնասիրված չէ: Լինելով հայրենիքից հեռու նրանք ապրել են հայրենիքի կարոտով: Տարբեր են եղել նրանց ճակատագրերը, մեծ մասը կարողացել է վերադառնալ հայրենիք՝ընտանիքի գիրկը, կամ նոր ընտանիք ձևաորել, մի մասը՝զոհ դարձել ստալինյան բռնություններին,իսկ մյուս մասն էլ խաղաղ ապրել՝թաքցնելով գլխով անցածը: Յասմին հետազոտողն ու Յասմին մարդը կարողացել է վեր հանել նախկին ռազմագերիների հետագա կյանքի բազմաթիվ նրբությունները: Յասմինն իր հայ գործընկերների անշահախնդիր  օժանդակությամբ կարողացել է գտնել նրանցից շատերի ժառանգներին,զրուցել նրանց հետ, ուրախացրել, հուզվել ու տխրել նրանց հետ՝նորություններ հաղորդելով ու ստանալով: Լինել ռազմագերի, ապրել, հաղթահարել անհաղթահարելին՝ բռնություն, սով, հիվանդություններ, սթրես, մահ կամ վերադարձ հայրենիք, փորձել ինտեգրվել հասարակության մեջ, որի վերաբերմունքը միանշանակ չէր. ռազմագերիներից շատերին դեռ վիճակված էր լինելու կրել դավաճանի պիտակը: Ցուցադրությունը յուրահատուկ հարթակ է՝ տեսնելու ցանկացած պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը:

Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել են ռազմագերիների 50 ճամբարներ՝ շուրջ 1 միլիոն զինվորի և 10 հազար սպայի համար: Ճամբարների կեսից ավելին տեղակայված էին ներկայիս Ավստրիայի տարածքում. «Սա իր բնույթով եզակի հետազոտություն է, հետևաբար ցուցադրությունը՝ նույնպես: Արվում են հարցադրումներ, որոնք ավելի քան հարյուր տարվա հեռավորությունից միմյանց են կապում Առաջին աշխարհամարտի թոհուբոհում ոչ իրենց կամքով հայրենիքից հեռու հայտնված հայ մարդկանց անցյալն ու ներկան։Հայ ռազմագերիների կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրների ճամբարներում գրեթե ուսումնասիրված չէ։ Լինելով հայրենիքից հեռու՝ նրանք ապրել են հայրենիքի կարոտով։ Տարբեր են եղել նրանց ճակատագրերը. մեծ մասը կարողացել է վերադառնալ հայրենիք՝ ընտանիքի գիրկը, կամ նոր ընտանիք ձևավորել, մի մասը՝ զոհ դարձել ստալինյան բռնություններին, իսկ մյուս մասն էլ խաղաղ ապրել՝ թաքցնելով գլխով անցածը։ Յասմին հետազոտողն ու Յասմին մարդը կարողացել է վեր հանել նախկին ռազմագերիների հետագա կյանքի բազմաթիվ նրբությունները։ Յասմինն իր հայ գործընկերների անշահախնդիր օժանդակությամբ կարողացել է գտնել նրանցից շատերի ժառանգներին, զրուցել նրանց հետ, ուրախացել, հուզվել ու տխրել նրանց հետ՝ նորություններ հաղորդելով ու ստանալով», միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպանատան ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը:

Թե ինչու սուպեր նախարարը որոշեց «չսիրել» հայոց լեզուն

Միջոցառման վերջում շնորհակալական ու ամփոփիչ խոսքով հանդես եկավ  Յասմին Դում-Թրագուտը: Նա պատմեց իր հետազոտությունների ու կատարած աշխատանքների մասին. «Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի ենք առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։ Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք՝ ռազմագերիները։ Հայրենիքից հեռու՝ պատերազմում և գերության մեջ, նրանք հաճախ են առերեսվել անասելի տառապանքների՝ ցավ, կարոտախտ, կսկիծ, միևնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահեր՝ հաճախ նոր հմտություններ յուրացնելով»:

Ցուցահանդեսի վերջում հանդիպեցինք Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ գերության մեջ ընկած Սմբատ Բադալյանցի թոռանը՝Բորիս Համբարձումյանին,ով մեզ պատմեց պապի հերոսական անցյալի մասին. «Սմբատ Բադալյանցը ծնվել էր 1871 թվականին Սյունիքի մարզի Քրդիկանց, ներկայումս Լեռնաձոր գյուղում: Ուներ մեկ աղջիկ ու մեկ տղա: Մարտնչել է Ավստրո-Հունգարական ճակատում,որտեղ էլ վիրավորվել ու եկել արձակուրդ: Դրանից հետո նրանից մինչև 2016 թվականը տեղեկություն չենք ունեցել: Ի վերջո Կապանի թանգարանի տնօրենը կապնվում է ինձ հետ՝ասելով թե Բադալյանց Սմբատին ճանաչում ես նրա մասին մի ավստրիացի կին նյութեր է հայթայթել: Ես պատասխանում եմ,որ նա իմ պապն է: Ի վերջո լսելով այս գեղեցիկ ցուցահանդեսի ու միջոցառման մասին, որտեղ կար նաև իմ պապի նկարը փակված է մնացած նկարների ու ցուցանմուշների շարքում,ինչպես նաև զետեղված է պատկերագրքում  որոշեցի այցելել ու անձամբ շնորհակալություն հայտնել մեծանուն մտավորականին ու հայագետին»-պատմեց Բորիս Համբարձումյանը:

Նշենք, որ նա եկել էր իր ու պապի մնացած ժառանգների հետ:Հետազոտական թիմին հիմնականում հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները՝ որոշ բացառություններով: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր: Ցուցահանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ձեռք բերել պատկերագրքի օրինակներից, հեղինակի մակագրությամբ: Վերջում հավելենք, որ Յասմին Դում-Թրագութի պատկերագրքի մեջ և ցուցադրությունում պատմությունն ու հիշողությունը միավորվում են հարյուրամյակի հեռավորությունից հայ մարդկանց կենդանի խոսքն ու զրույցը՝ստեղծելով եզակի մի միջավայր

Հայոց լեզուն, գրականությունը ազգը փրկող, պահող գործոններ են, հիմա վերցնել ու հարվածել այդ գործոններին. լեզվաբան

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА