o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր հիանալի օր է գայթակղության ռազմավարությունը մշակելու համար. Օրվա աստղագուշակ

07.09.2019 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր հիանալի օր է գայթակղության ռազմավարությունը մշակելու համար. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին իրենց զգացմունքները ինչ-որ հատուկ կերպով արտահայտել, օրինակ, թղթի վրա: Նրանց թվում է, թե նրանք առանց այդ էլ մշտապես կապ են պահպանում իրենց սիրեցյալների հետ, անընդհատ հաղորդագրություններ գրում նրանց եւ շփվում են սոցցանցեչրում: Սակայն թուղթը գրեթե կախարդական հատկություններ ունի:

Խեցգետիններն այսօր հաջողակ են. նոյեմբերի 17-ի աստղագուշակ

ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ցլերին սիրեցյալների հետ շփվել տրամաբանության, այլ ոչ թե զգացմունքների լեզվով: Երբեմն չոր եզրակացությունները եւ փաստերը շատ ավելի լավ են տեղ հասնում, եւ այսօր հենց այդպիսի օր է լինելու: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակների հոգեվիճակը ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք օրը իրենց սիրելիների հետ կանցկացնեն, թե ոչ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները ողջ օրը կարող են անցկացնել իրենց համակած անտարբերությունը հաղթահարելով, կարող են բոլոր գործերը թողնել եւ չեն ցանկանա մտորել սիրեցյալների հետ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հետագա քայլերի մասին: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները նույնիսկ ռոմանտիկ ժամադրության ժամանակ չեն կարողանա խուսափել փիլիսոփայական բնույթի զրույցներից: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին չթաքնվել հասունացած խնդիրներից: Եթե սիրելիի հետ հարաբերություններում խնդիր է առաջացել, ապա ամենավատը, որ նրանք կարող են անել, այն արհամարհելն է: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե ձեր անձնական կյանքում պայքարելու պատճառ կա, ապա այսօր հիանալի օր է գայթակղության ռազմավարությունը մշակելու համար: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների սիրելին կարող է նրանց հաճելիորեն զարմացնել: Հնարավոր է, որ Կարիճները կասկածանքով են վերաբերվել իրենց զուգընկերների որոշ գաղափարներին եւ ծրագրերին, սակայն այսօր նրանք կարող են համոզվել, որ վերջիններս իրավացի են եղել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին ռոմանտիկ երեկոն պլանավորելիս առաջին հերթին հաշվի առնել սիրելիի ցանկությունները: Թող որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես նրանք են կամենում: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե վերջերս Այծեղջյուրները գտնվում էին կատարյալ հարաբերությունների փնտրտուքի մեջ, ապա այսօր նրանք հնարավորություն կունենան վերջապես հասկանալ, թե ինչ է իրենց պակասում լիարժեք երջանկություն զգալու համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը Ջրհոսներին իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու հնարավորություն կնվիրեն:  Եթե նրանք վաղուց են ցանկացել իրենց սիրելիներին ինչ-որ հարց տալ, այսօր իսկական ժամանակն է այդ անել: 

ՁԿՆԵՐ

Բացառված չէ, որ այսօր սիրելիների հետ շփման հարցում Ձկները փոխըմբռնման պակաս զգան, ինչը թյուրիմածությունների կհանգեցնի: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА