o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դանակահարություն՝ Երևանում. տուժած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

07.09.2019 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Դանակահարություն՝ Երևանում. տուժած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել: Շտապել են ձայնի ուղղությամբ և նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց:

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցներ 21-ամյա երիտասարդին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА