o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփն առաջարկել է «Դորիան» կործանարար փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին զբոսաշրջային նավերի վրա տեղակայել (լուսանկարներ)

07.09.2019 11:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփն առաջարկել է «Դորիան» կործանարար փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին զբոսաշրջային նավերի վրա տեղակայել (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մատնանշել է «Դորիան» կործանարար փոթորկից տուժած Բահամյան կղզիների բնակիչներին զբոսաշրջային նավերի վրա տեղակայելու հնարավորությունը:

ԱՄՆ-ում սենատորներն առաջարկել են մշակել հարբած վարորդների ճանաչման տեխնոլոգիա

«ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությանը, արտակարգ իրավիճակներում գործողությունների ղեկավարման դաշնային վարչությանը և մյուսներին՝ օգնություն ցուցաբերող երկրների հետ միասին առաջարկվել է մարդկանց Բահամյան կղզիների լրջորեն տուժած շրջաններից այն վայրեր տեղափոխել, որոնք չեն տուժել և գտնվում են լավ վիճակում»,- գրել է Թրամփը Twitter-ում:

ԱՄՆ նախագահն այնուհետ ընդգծել է, որ «կգնահատվեն զբոսաշրջային նավեր ունեցող ցանկացած ընկերության ջանքերը, որոնք իրենց նավերի վրա կտեղափոխեն մարդկանց»:

 

Անցած հանգստյան օրերին փոթորիկը պատուհասել էր Բահամյան կղզիներին և ավերիչ ազդեցություն ունեցել նրա վրա: Փոթորկի զոհերի թիվը հասել է 43-ի, հազարավոր տներ ավերվել են: 

 

A house lays shattered, destroyed by Hurricane Dorian, in High Rock, Grand Bahama, Bahamas, Friday Sept. 6, 2019. The Bahamian health ministry said helicopters and boats are on the way to help people in affected areas, though officials warned of delays because of severe flooding and limited access

A woman is overcome as she looks at her house destroyed by Hurricane Dorian, in High Rock, Grand Bahama, Bahamas, Friday

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА