o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կենդանի հնչողությամբ համերգը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել ելույթին»

07.09.2019 15:58 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կենդանի հնչողությամբ համերգը կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել ելույթին»

Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը («Դեպի լույս» երգչախումբը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության  խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) մեկ տարվա ընթացքում բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում և արտերկրում: Երգչախմբերը  համերգային ծրագրերով հանդես են եկել  մանկատներում, ծերանոցներում, զորամասերում և այլուր: Մեզ հետ զրույցում երգչախմբերի գեղարվեստական ղեկավար երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը անկեղծացավ, որ առանձնահատուկ ոգևորել է Արցախի զորամասերի համերգները. «2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում, համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորները  նրանց գրկախառնված պարեցին, երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգևատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքն ավելի մեծ էր, երբ այցելեցինք  և համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների և զոհվածների հուշ-թանգարաններում:  Երեխաները շատ էին ոգևորվել: Համերգ ունեցանք նաև Իվանյան վարժարանում, որտեղ հիշարժան օրեր ունեցանք»,- ասաց զրուցակիցն ու շտապեց տեղեկացնել, որ այս տարի եւս շատ են ունեցել համերգային ծրագրեր. «Երեխաների համար շատ հետաքրքիր էր ու ոգեշնչող նաև Նորքի տուն-ինտերնատի համերգը, քանի որ Կանանց տոնին նվիրված մարտի 11-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին այնտեղ բնակվող տատիկներին և շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն և ջերմ մթնոլորտում: Հետո արդեն ապրիլին`Քառօրյա պատերազմին նվիրված համերգ  ունեցանք  «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով` Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: Շատ ջերմ անցավ  համերգը: Զինվորները ձայնակցում էին երեխաներին և պարում նրանց հետ»:

Կենդանակերպի ամենբարդ նշաններ. Ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են կարողանում ապրել այս բարդ աշխարհում

Գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ երգչախմբերը համերգային բուռն ընթացք են ունեցել նաեւ ամռանը. «Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ  «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգը՝  նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին:  Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեցին Հայաստանի «Հայ արև» անսամբլը, նույն ինքը` Հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իրենց  ելույթներով երեխաներին ողջունեցին նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը»:

Թեպետ Երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ին է, բայց երգչախմբերի մենահամերգն իրականցվել է մեկ շաբաթ անց, քանի որ գեղարվեստական ղեկավարի բնորոշմամբ, ամեն օր պետք է տոն լինի երեխաների համար. «Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան,քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը՝ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի,  հունիսի 1-ին անցկացրեց  փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնը՝ նվիրված Մեծն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 –ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում  և հարակից բնակավայրերում»:

Այս տարի հոբելյանական է երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի համար, որի 80-ամյա հոբեյանը տոնվել էր ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում` մեծ շուքով. «Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերը՝  նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաև Սասուն Պասկիչյանի «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը գրել է Համո Սահյանը, իսկ երաժշտությունը` Սասուն Պասկևիչյանը: Համերգին ներկա մաեստրո Պասկևիչյանը շատ հիացած էր երեխաների ելույթներից: Ներկա էր նաև Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ,  Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները և այլոք: Իսկ ոգևորված ունկնդիրները  ձայնակցում, էին երգչախմբին և ջերմ ծափահարությունները մեկ անգամ ևս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տևած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչեղությամբ էր կատարում, մեկ անգամ ևս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել ելույթին: Նրանք հասարակության լիիրավ անդամ են»:

Ի դեպ, երգչախմբերի համար բարեբեր է եղել նաեւ Հայաստանից դուրս մասնակցած փառստոները, որտեղից վերադարձել են մրցանակներով. «Հուլիսի 24-ին  մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի  քաղաքում կայացած միջազգային փառատոնի, որտեղ եւս փայլուն ելութ ունեցանք: Ժյուրիի բոլոր անդամները, այդ թվում թուրք, մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները, միաժամանակ ծափահարում էին երգերի ընթացքում: Փառատոնից վերադարձանք ոսկե մեդալ և դիպլոմ: Երեխաների համար նաեւ հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպվեց, ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափին՝ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգևորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը  հավաքվում էին և ուզում, որ մեր երեխաները երգեն:

Ճի՞շտ է, որ մարդու նկարով կարող են թուղթուգիր անել

 Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց:  Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին, թե Հայաստանում, թե արտերկրում»,- եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА